ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզում պատարագ կմատուցեն Բելմոնդոյի հիշատակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հիշատակի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դերասանի փաստաբան Միշել Գոդեստին:

Նշվում է, որ այն կկայանա ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին):

Սեպտեմբերի 9-ին Հաշմանդամների տանը պլանավորվել է դերասանի հետ հրաժեշտի ազգային արարողությունը: Արարողության մանրամասները ներկայում Ելիսեյան պալատը համաձայնեցնում է Բելմոնդոյի ընտանիքի հետ, նշում են ԶԼՄ-ները:

Բելմոնդոն վախճանվել է սեպտեմբերի 6-ին, կյանքի 89-րդ տարում:

Դերասանը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Պրոֆեսիոնալը», «Վերջին շնչում», «Հոյակապը» և այլ ժապավեններ: Արտիստը ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին Նյոյի-սյուր-Սենում՝ փարիզցի քանդակագործ Պոլ Բելմոնդոյի և նկարչուհի Սառա Ռեյնո-Ռիշարի ընտանիքում: Ընդունվել է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա: Խաղացել է Ժան Լուկ Գոդարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ալեն Ռենեի, Ժերար Ուրիի, Ժորժ Լոթների կինոնկարներում: Երկու անգամ անվանակարգվել է BAFTA մրցանակի՝ որպես լավագույն օտարերկրացի դերասան:

1989 թվականին նա արժանացել է «Սեզար» մրցանակի՝ «Ճակատագրի սիրեցյալը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Բելմոնդոն պարգևատրվել Է Կաննի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղով» (2011 թ.) և «Ոսկե առյուծ» մրցանակով՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2016 թ.):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular