ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացած են գտել դերասան Մայքլ Քեննեթ Ուիլյամսին

ՄՇԱԿՈՒՅԹ

54 տարեկանում մահացել է դերասան Մայքլ Քեննեթ Ուիլյամսը, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Պարբերականի տեղեկություններով՝ դերասանին մահացած են գտել Բրուքլինում գտնվող նրա բնակարանում։ Առանձնատանը թմրանյութեր են հայտնաբերվել, ինչը կարող է վկայել այն մասին, որ հնարավոր է՝ Ուիլյամսը մահացել է գերդոզավարման արդյունքում, հայտնել է աղբյուրը։

Ուիլյամսը կարիերան սկսել է պարողի աշխատանքից, մասնակցել է Ջորջ Մայքլի, Մադոննայի տեսահոլովակների նկարահանմանն ու շրջագայություններին, ինչպես նաեւ աշխատել է որպես մոդել։ 2002թ․-ին Ուիլմայսը հայտնի է դարձել «Գաղտնալսում» հեռուստասերիալում կատարած դերի շնորհիվ, ինչից հետո սկսել է հայտնվել ամերիկյան այլ սերիալների էպիզոդներում։ 2010թ․-ին նա գլխավոր դեր է ստացել «Ընդհատակյա կայսրություն» սերիալում, որում նկարահանվել է մինչեւ 2013թ․-ը։ 2021թ․-ի «Էմմի» մրցանակի է առաջադրված «Լավկրաֆթի երկիր» սերիալում երկրորդ պլանի դերի համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular