Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սվազիլենդ` Անկախության օր, Բոնեյրե` Դրոշի օր, Բուլղարիա` Միավորման օր, Պակիստան՝ Պաշտպանության օր, Մերձդնեստր՝ Զինված ուժերի օր, Չիլի՝ Ազգային միասնության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1831 – ծնվել է է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանը։
1955 - Ստամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր, որից տուժել են
նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները:
1957 – ծնվել է լրագրող, լուսանկարիչ Վահան Ամատունին։
1964 – ծնվել է ռուս ճանաչված ֆուտբոլիստ, «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը։
2001 - Հայաստանի պղնձահանքերի օգտագործումը տրվել է շվեյցարական «Մանես և Վալեքս» ընկերությանը:
2005 - հայաստանյան հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հաստատել են, որ մտադիր են դադարեցնել դեռեւս 2004-ին հայտարարված բոյկոտը և լիարժեքորեն մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին:
2006 - առավոտյան Բայրոնի փողոցի սկզբնամասում սպանվել է Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը:
2008 - Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն է կրել Թուրքիայի
հավաքականից 0:2 հաշվով: Հանդիպմանը մարզադաշտի կառավարական օթյակից հետևել են երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը և Աբդուլլա Գյուլը:
2010 - Փարպի գյուղի մոտակայքում` «Ներքին նավեր» կոչվող դամբարանադաշտում, որ թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսով պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու բացառիկ
գտածոներ՝ ձիու զոհաբերության հնագույն օրինակ և հանգուցյալի գլխի տակ խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլ:
2016 - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքի դիմաց
դաժան ծեծի է ենթարկել:
2019 - Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

394 – Ֆրիգիդ գետի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության միջև։
1522 – Ֆերնան Մագելանի «Վիկտորիա» նավը 18 կենդանի մնացած անձնակազմով վերադարձել է Եվրոպա, ավարտելով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1566 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման 1-ինը:
1716 - Բոստոնում ավարտվել է առաջին ամերիկյան փարոսի շինարարությունը:
1766 – ծնվել է անգլիացի քիմիկոս ֆիզիկոս Ջոն Դալթոնը:
1819 - Թոմաս Բլանչարդը արտոնագրել է փականագործական հաստոցը:
1852 - Մանչեստերում բացվել է Բրիտանիայի առաջին անվճար գրադարանը:
1885 - Արևելյան Ռումելիան միավորվում է Բուլղարիայի հետ:
1920 - Բուխարայում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1952 – Ժնևում ստորագրվել է հեղինակային իրավունքի մասին հռչակագիր։
1986 - Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանել են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի:
1941 - երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Պրավդան» առաջին անգամ պարտիզաններին անվանել է «ժողովրդական վրիժառուներ»:

1987 - ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում առաջին անգամ վիրաբուժական միջամտությամբ անջատվել են սիամյան եկվորյակները:
1989 - համակարգչային սխալի պատճառով ավելի քան 41 հազար փարիզցիներ ստացել են ծանուցում առ այն, որ նրանց կողմից իրականացվել է սպանություն, կողոպուտ և ՃՏՊ-ների խախտումներ:
1991 - Խորհրդային Միությունը ճանաչել է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը:
- Լենինգրադ (1924 թվականից) անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվել է Սանկտ Պետերբուրգ նախկին անունը:

-Չեչնյան հայտարարել է իրեն անկախ պետություն:
1997 - Լոնդոնում տեղի է ունեցել Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:
2007 – վախճանվել է իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լուչիանո Պավարոտին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Мастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры
Самое популярное