ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. ո՞վ է երկիրը ծնկի բերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

sevastopol.su-ն գրում է, որ վերջերս ադրբեջանցի զինվորները Սյունիքում ճանապարհ էին շրջափակել: Այդ իրավիճակի շուրջ իրադարձությունները զարգացել են շատ հետաքրքիր: Ռուսաստանը չէր կարող ուղղակի միջամտել (պաշտոնապես, ադրբեջանական զինուժը չէր խախտել հայկական սահմանները):

Միևնույն ժամանակ, վերընտրված պարոն Փաշինյանը ելույթ ունենալով խորհրդարանում բացահայտորեն այլ բան էր ասել խոսելով «Թուրքիայից ստացած դրական ազդակների» մասին: Շեշտենք `Թուրքիայից, ոչ թե Ադրբեջանից, չնայած կասկած չկա, որ կատարվածի հետևում կանգնած է Անկարան, և այն պատճառով, որ այդ լեռնային ճանապարհը շատ ավելի կարևոր է, քան կարող է թվալ: Այսպիսով, ի՞նչ ճանապարհ է դա: Դա Իրան տանող միջպատական ճանապարհն է, որի արգելափակման արդյունքում դեպի Իրան տրանսպորտային հոսքը կկտրվի: Իսկ նպատակն է ցույց տալ իրանական երթուղու անվստահելիությունը Ռուսաստանից Հնդկաստան և Չինաստան նոր «Մետաքսի ճանապարհ» նախագծի լույսի ներքո: Սկզբունքորեն, այդ նախագծի պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, և այժմ եկել է այն մանրամասնեցնելու հերթը: Թուրքերը ցանկանում են իրենց տարածքով իրականացնել հիմնական տարանցումը, և հիմա ադրբեջանական խամաճիկային բանակի միջոցով այլընտրանքային ուղիներն են վարկաբեկում:

Միևնույն ժամանակ, հետապնդելով կրկնակի նպատակներ. նման կերպ սեղմում են Հայաստանին տնտեսապես, քանի որ այդ կերպ նրան դուրս են թողնում այդ ծրագրից: Բացի այդ ճնշում են քաղաքականապես ստիպելով հրապարակավ ծնկի գալ: Եվ պարոն Փաշինյանը դա անում է, ինչը բնորոշ է նրան:

Այստեղ դժվար է Թուրքիային ինչ որ բանում մեղադրել. նա ունի իր շահը: Այս հետաքրքրությունն ակնհայտ էր հենց սկզբից: Եվ Հայաստանն ու հայ ժողովուրդն այժմ վճարում են հաշիվները նույնիսկ ոչ պատերազմում պարտության համար, այլ ավելի վաղ ընդունված որոշումների համար, այն որոշումների որոնցով ներկայիս ռեժիմն իշխանության եկավ, իսկ ավելի ուշ, անգամ ռազմական նվաստացումից հետո նորից վերընտրվեց: 

Ի՞նչ կարող ես ասել: Այն, որ Հայաստանին սեղմվելու են, ի սկզբանե էր ակնհայտ: Ռուսաստանը միակն է, ով կարող է դա կանխել, բայց սկզբունքորեն պարզ չէ, թե ինչպե՞ս դա անել իշխանության ղեկին գտնվող Փաշինյանի հետ: Իսկ այդ ամենի գինը կլինեն ոչ միայն տարածքային կորուստները: Արդյունքում, Հայաստանին կներկայացվեն ոչ միայն Ղարաբաղից, այլ նաև ցեղասպանության հիշողությունից հրաժարվելու պահանջներ: Եվ, թերևս, դա արդեն տեղի է ունենում. Հայաստանյան սոցիալական ցանցերում գրում են, որ «ցեղասպանություն» բառը անգամ սկսել է անհետանալ նույնիսկ հենց այդ ցեղասպանության հիշատակի հուշահամալիրի վրա:

Եվ երբ պարոն Փաշինյանն ընդունի նման պահանջները, դա կլինի ոչ միայն հայկական պետականության վերջը, այլ նաև հայ ժողովրդի վերջը ներկայիս տեսքով: Ի վերջո, Հայաստանին այժմ ծնկի է բերում ոչ թե Թուրքիան, այլ հենց իրենք ընտրյալը: Դա է գինը: Եվ դատելով վերջին իրադարձություններից այդ գինը արդեն կամաց -կամաց սկսում է վճարվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular