Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 4-ին Ժ. Բ. Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ, որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2021 թվականի մայիսի 28-ին։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Է. Հովանեցի «Գարդենիա», Դ. Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», Հովհ. Թումանյանի «Քաջ Նազար», Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ», Ալ. Պուշկինի «Օնեգին», Վ. Հունանյանցի «Իմ անունը Կոմիտաս է», Գ. Դորիի «Փղերի երկար ուղին», Դ. Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։

Հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ըստ ճապոնացի ժամանակակից դրամատուրգ Կոկի Միտանիի՝ «Ծիծաղի ակադեմիան» (բեմադրիչ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյան)։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Մանվել Խաչատրյանը։ Նկարչական ձևավորումը՝ Ալլա Նիկոլաևայի (Մոսկվա)։

Այս թատերաշրջանում նախապատվությունը կտրվի ռուս դասականներին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում են «Բալենու այգին» (ըստ Ա. Չեխովի պիեսի) և «Բալզամինովի ամուսնությունը» (ըստ Ա. Օստրովսկու պիեսի)։ Բեմադրական աշխատանքները ավարտին կմոտենան 2022-ին։

Չեն անտեսվի նաև փոքրիկները։ Մանկական խաղացանկում ևս համալրումներ են սպասվում։ Փոքրիկների դատին կհանձնվի 2 ներկայացում, որոնցից մեկը «Մաուգլի» հեքիաթն է (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։

Հոկտեմբերի առաջին կեսերին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգան Վոլգոգրադի երիտասարդական և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնները։

Նոյեմբերին կկայանա երեկո՝ նվիրված ՀՀ ժող. արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին։ Այս տարի Ա. Գրիգորյանը կդառնար 85 տարեկան։

Նոր թատերաշրջանում ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Բրեստի (Բելառուս)՝ «Բելայա Վեժա», Սարանսկի «Հայրենակիցներ» ռուսական դրամատիկական թատրոնների, «Թատերական Լոռի», Սանկտ Պետերբուրգի՝ «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոններին։ Բանակցություններ են տարվում նաև այլ միջազգային փառատոնների կազմակերպիչների հետ։

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)
Ամենադիտված