Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թեկվանդոյի միջազգային օր, Արգենտինա՝ Ներգաղթյալի օր, Հայաստան՝ Փրկարարի օր, Իրան՝ Կոոպերացիայի օր, Մոլդովա՝ Մաքսային աշխատողի օր, Ռուսաստան՝ Միջուկային ապահովման մասնագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829 - վախճանվել է ռուսական բանակի հայազգի գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը:

1928 – ծնվել է  տեխնիկական կիբերնետիկայի գծով խորհրդահայ գիտնական Կարլեն Աբգարյանը:

1947 – ծնվել է բանաստեղծ և արձակագիր Վիկտոր Հովսեփյանը:

1946 – վախճանվել  է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալյանը։

1955 – ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը:

1987 - Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմիյանը դարձել է Եվրոպայի ռեկորդակիր թռչելով  8 մետր 86 սանտիմետր, ռեկորդը  անգերազանցելի է մնացել 30 տարի:

1991 - Հայաստանում պետականացվել է ՀԿԿ-ի ունեցվածքը:

1992 - Ղարաբաղյան պատերազմում հայերը ПЗРК-ով խփել են ադրբեջանական  МиГ-21 ինյքնաթիռ, օդաչուն գերի է ընկել:

2006 - ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլում թենիսիստ Անդրե Աղասին պարտություն կրելով գերմանացի Բենիամին Բեքերից ավարտել է իր մարզական կարիերան: Նա մեկն էր թենիսի պատմության մեջ այն հինգ մարզիկներից, ում հաջողվել է նույն տարվա ընթացքում հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մեծ մրցաշարերում:

2009 - Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  ազատ է արձակվել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

2013 - ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

2018 - Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 

2019 - «Սանիթեքը» վերջնականապես բոյկոտել է Երևան քաղաքի աղբահանությունը, երբ քաղաքապետարնը որոշել է 200 միլիոնով կրճատել ընկերության ֆինանսավորումը: Երևանի աղբի պատասխանատուն այդ որոշմանը հակադրվել է հրաժարվելով աղբահանությունից։

2020 - Կորնավիրուսային համաճարակի հետ կապված Հայաստանում մտցված արտակարգ դրությանը փոխարինվել է կարանտինով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

476 - բարբարոսների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել հռոմեական թագավոր Ավգուստուլին վերջ դնելով Արևմտյան Հռոմեական կայսրությանը:

1715 - վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը:

1742 - Գալսինգֆորսի շրջանում շվեդ-ռուսական պատերազմի ընթացքում շրջափակման մեջ ընկած շվեդական բանակը կապիտուլացիայի է ենթարկվել:

1768 – ծնվել է ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ֆրանսիական գրականության մեջ ռոմանտիզմի նախահայր Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանը: 1781– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում  իսպանացի 44 վերաբնակիչներ հիմնադրել են Լոս Անջելես քաղաքը։

1802 - գերմանացի լեզվաբան Գեորգ Գրոտեֆենդը աշխարհում առաջին անգամ վերծանել է բաբելոնական սեպագիրը:

1810 - Աբխազիայի կոմս Գեորգի Շավարշիձեն հավատարմության երդում է տվել ռուսական ցարին:

1824 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները:

1837 - Նյու-Յորքի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ցուցադրել է իր հայտնագործությունը՝ հեռագիրը:

1842 - 284 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է Քյոլնի տաճարի շինարարությունը:

1870 - Ֆրանսիայում գահընկեց է արվել Նապոլեոն 3-րդը և ստեղծվել է Երրորդ հանրապետությունը:

1882 - Նյու Յորքում Թոմաս Էդիսոնը գործարկել է աշխարհում առաջին էլեկտրակայանը և 85 հաճախորդների համար միացրել վճարովի էլեկտրական լուսավորություն:

1885 - Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ում առաջին ինքնասպասարկմամբ սրճարանը:

1888 – ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծել է Kodak ընկերությունը և նույն օրը ստացել փաթեթային ֆոտոժապավենի արտոնագիր։

1907– վախճանվել է նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար Էդվարդ Գրիգը։

1909 - Անգլիայում կայացել է բոյսկաուտների առաջին շքերթը:

1938 - Երկրորդ համաշխարհային պատերազի ժամանակ խորհրդային բանակի  «Կարմիր Աստղ» թերթում  առաջին անգամ օգտագործվել է «Եթե ես մեռնեմ ՝ ինձ համարեք կոմունիստ» արտահայտությունը:

1944 - Ֆինլանդիան դադարեցրել է Խորհրդային Միության հետ սկսված պատերազմը:

1969 – ծնվել է վրացի ակադեմիկոս և քաղաքական գործիչ Վրաստանի նախկին նախագահ  Գիորգի Մարգվելաշվիլին:

1975 – առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։

1985 - Իսրայելում շրջանառության մեջ է մտցվել նոր դրամական միավոր շեքելը:

1989 – վախճանվել է բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործող Ժորժ Սիմենոնը։

1991 - Կիևի Գերագույն ռադայի շենքի վրա առաջին անգամ բարձրացվել է կապույտ-դեղին դրոշը:

1997 - վախճանվել է  անգլիացի գիտնական-հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման IQ թեսթի ստեղծողը:

1998 - Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը հիմնել են google-ը:

1999 – Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի է ունեցած ահաբեկչական գործողություն՝ պայթյունի,  հետևանքով զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 165-ը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Ամենադիտված