Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ավտրալիա՝ Դրոշի օր, Իրան՝ Անգլիական զավթիչների դեմ պայքարի օր, Կատար՝ Անկախության օր, Չինաստան՝ Ճապոնիայի դեմ հաղթանակի օր, Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր, Սան-Մարինո՝ Հանրապետության հիմնադրման օր, Թունիս՝ Անկախության համար պայքարի օր, Կանադա՝ Առևտրային նավատորմի օր, Մոլդովա՝ Ազգային բանակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1804 - Ռուսական զորքերը դադարեցրել են Երևանի բերդի պաշարումը և վերադարձել Վրաստան:

1828 - հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը Շամխորի մոտ ծանր պարտության է մատնել Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին:

1941 – ծնվել է հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի ապա 1979 թվականից ամերիկացի գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան), որը համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

1952 – ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

1967 – ծնվել է թուրքահայ նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։

1947 – ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը։

1968 - վախճանվել է հնագետ, բանասեր և թարգմանիչ Լեոն Մելիքսեթ-Բեկը:

1983 – ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

- ծնվել է ազգության եզդի հայաստանցի ըմբիշ Ռոման Ամոյանը:

2002 - ստեղծվել է ընդդիմադիր ժողովրդահայրենասիրական միավորում, որի կազմում բացակայել է նախկին իշխող Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ):

2009 - Հայ հեղափոխական դաշնակցությունը  մայրաքաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքում հնչեցրել է իր մտահոգությունները հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլային դիվանագիտության» կապակցությամբ:

2011 - Վիկ Դարչինյանը պարտության մատնելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբային՝ հաղթանակով է ավարտել իր առաջին մենամարտը հայրենիքում։

2015 - Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եղել է լարված իրավիճակ: Գիշերը գնդակոծվել են 20 սահմանամերձ գյուղեր, Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիականներ անձիք:

2019 - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը տապալվել է: Սկզբում նախարարը ներկայացրել է նախարարության աշխատանքները և երբ հերթը հասել է հարցերին, նրա նախկին խորհրդականը, բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներից առաջ է ընկել, իսկ նախարարն էլ բոյկոտել է իր իսկ ասուլիսը ու հեռացել, և նախարարի տեղում նստել է Թամամյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

36 մ.թ.ա. - տեղի է ունեցել ճակատամարտ Նավլոխուի մոտ (Սիցիլիա): Ագրիպպի ղեկավարած Օկտավիանոսի նավատորմը ջախջախել է Սեկստա Պոմպեոսի նավատորմին, որը վերջ է դրել Պոմպեոսի և Օկտավիանոսի միջև ընթացող քաղաքացիական պատերազմին:

32 - Մեքսիկայի տարածքում ստելլաների (գրանիտե հուշարձաններ) վրա գրվել են օլեմեկների (ացտեկական գրություններում հիշատակվող հնագույն ժողովուրդ) առաջին փաստաթղթերը:

301 – ըստ ավանդության՝ հիմնադրվել է Սան Մարինո պետությունը, որը Եվրոպայի հնագույն պետություններից է։

863 - Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթել է արաբներին:

1189 - Անգլիայում թագադրվել է Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:

1260 - Պաղեստինյան Աին-Խալուտ տարածքում մամլյուքները ջախջախել են մոնղոլներին: Դա եղել է Մոնղոլական կայսրության առաջին պարտությունը:

1658 – վախճանվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ Օլիվեր Կրոմվելը։

1783 - Մեծ Բրիտանիան ճանաչել է Միացյալ Նահանգների անկախությունը:

1791 - ֆրանսիայում առաջին անգամ ընդունվել է սահմանադրություն:

1812 - Անգլիայում աշխարհում առաջին անգամ գործարանային պայմաններում արտադրվել է պահածոների առաջին խմբաքանակը:

1864 - նիտրոգլիցերինով փորձեր կատարելիս պայթյունը ավերել է Ալֆրեդ Նոբելի ստոկհալմյան լաբորատորիան, զոհվել են նրա հինգ օգնականները և նրա փոքր եղբայրը:

1883 - վախճանվել է ռուս գրող, հրապարակախոս, թատերագիր և թարգմանիչ Իվան Տուրգենևը:

1932 - ԽՍՀՄ-ում Սկսվել է Մոսկվայի անվան ջրանցքի շինարարությունը:

1939 - Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ են հայտարարել Գերմանիային:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հակագերմանական կոալիցիայի զորքերի ափհանումը Իտալիայում:

1950 - իտալական Մոնց քաղաքում ավարտվել է «Ֆորմուլա-1» առաջին մրցաշարը:

1953 – ուժի մեջ է մտել Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։

1963 – ծնվել է կանադացի լրագրող, գրող, հրապարակախոս Մալքոլմ Գլադուելը:

1967- Շվեդիան անցել է փողոցային աջակողմյան երթևեկության:

1996 – ԱՄՆ-ը Իրաքում սկսել է «Հարված անապատում» ռազմական գործողությունը։

2008 - Նիկարագուան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

2009 - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը:

2020 - վախճանվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան-ֆրանսուա Պորոնը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին
Ամենադիտված