Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստրուկների առևտրի և դրա վերացման զոհերի հիշատակի միջազգային օր, Ստալինիզմի և նացիզմի զոհերի հիշատակի Եվրոպական օր, Ուկրաինա՝ Պետական դրոշի օր, Ռումինիա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր, Սվազիլենդ՝ Ումհլանգա, Անտիկ Հռոմ՝ Վուլկանալիա, Ռուսաստան՝ մարտական փառքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1071 - Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիները պարտություն են կրել սելջուկներից:
1904 – ծնվել է խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյանը:
1908 – ծնվել է ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ Արթյուր Ադամովը:
1910 – ծնվել է նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանը:
1938 – ծնվել է բանաստեղծ Արտավազդ Հովակիմյանը:
1947 - վախճանվել է խորհրդահայ դերասան Հասմիկը (Թագուհի Հակոբյան):
1990 - Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվել է Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը։  
1991 - Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել համաժողովրդական հանրաքվեով, որի մասնակիցների 94,39 տոկոսը կողմ է քվեարկել Հայաստանի անկախությանը։
1992 - ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական երեք Су-25-եր ռմբակոծել են Ստեփանակերտը, 500 կիլոգրամանոց մեկ ռումբ ընկել է այն հյուրանոցի շենքին, որտեղ պատսպարված են եղել Մարդակերտի շրջանի փախստականները, զոհվել է 14 մարդ: 
- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Էստոնիայի հետ:
1993 - ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրաիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը
1999 – Երևանում բացվել են Համահայկական Առաջին խաղերը։
2002 - Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում ընդգրկվել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: 
2004 - Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ճամբարը ներկայացնող թեկնածուն` Էդուարդ Աղաբեկյանը:
2007 - Վրաստանի կրթության և գիտության նախարար Կախա Լոմայան մերժել է Ջավախքում հայկական համալսարան բացելու առաջարկը:
2011 - Ստամբուլում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ամենահայտի թուրք հետազոտողներից մեկը` Մեհմետ Փերինքչեքը:
2016 - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման է դատապարտել նրան մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի համար:
2018 - Ոստիկանության ներքին զորքերի առաջին հերթափոխը մեկնել է հայ-ադրբեջանական սահմանագիծ հերթապահության:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

93 - վախճանվել է հռոմեական զորահարամանատար և քաղաքական գործիչ Գնեյ Յուլի Ագրիկոլան:
476 - Տիցինեի ճակատամարտում Օդոակրը հաղթել է հռոմեացի զորահրամանատար Ֆլավիայի գլխավորած բանակին և իր բանակի կողմից հռչակվել է Իտալիայի թագավոր:
1303 – Լոնդոնում մահապատժիէ  ենթարկվել Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլլիամ Ուոլլեսը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջասիրտը» ֆիլմը։
1552 - ռուսական ցար Իվան Գրոզնու բանակը շրջափակել է Գրոզնի քաղաքը: 
1631 - վախճանվել է լիտվական գրերի հիմնադիր Կոնստանտինուս Սիրվիդասը: 1754 —մահապատժի է ենթարկվել ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը: 
1806 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Օգյուստեն Կուլոնը:
1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:
1864 – ծնվել է հույն քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը:
1866 - կնքվել է Փարիզյան հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել ավտրո-պրուսական պատերազմին: Ըստ այդ պայմանագրի Վենետիկը անցել է Իտալիային: 1867 – ծնվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդով:
1913 - Կոպենհագենում բացվել է Անդերսենի հեքիաթի հերուսուհու՝ Ջրահարսի արձանը:
1914 - Ճապոնական կայսրությունը պատերազմ հայտարարելով Գերմանիային մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1921 – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվել է, ինչը արագացրել է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։
1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադը առաջին անգամ ենթարկվել է մասսիվ ռմբակոծության, սկսվել է Ստալինգրադի պաշտպանությունը:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կողմից ազատագրվել է Խարկովը, որը հանդիսանում է Կուրսկի աղեղի ճակատամարտի ավարտը:
1989 - Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:
1991- Բորիս Ելցինի կողմից դադարեցվել է ԽՄԿԿ-ի օրգան «Պրավդա» թերթի հրատարակությունը: .
- հիմնադրվել է համացանցը. աշխարհում առաջին անգամ բացվել է հրապարակային մուտքը վեբ-սերվերին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում
Ամենադիտված