ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ստիպված կլինի ներկայանալ. թիմը պատրաստվում է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեքշաբթի օրը` օգոստոսի 24-ից, հայրենի խորհրդարանում էլի թեժ օրեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով կներկայանա խորհրդարան կառավարության ծրագիրը նորընտիր ԱԺ-ին ներկայացնելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն զեկուցել է իր թիմը, որ չի կարող խուսափել խորհրդարան ներկայանալուց ու անձամբ ինքը պետք է ներկայացնի ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը:

Կարծես թե արդեն վերջնական որոշված է, որ նշված օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կլինի, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ այնպես կանի, որ խորհրդարանական ընդդիմությունը հանկարծ Փաշինյանի համար ոչ ցանկալի բառեր չհնչեցնի: Նախնական որեշել են, որ կլինեն հարցեր, որոնց անձամբ Փաշինյանը կպատասխանի, կլինեն, որ կպատասխանեն ուրիշները։

Մի խոսքով, Փաշինյանի թիմը այս օրերին հավուր պատշաճի պետք է պատրաստվի ղեկավարին դիմավորելու, ինչպես նաեւ ԱԺ-ում լավ մթնոլորտ ապահովելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular