ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անհարկի բարձրացել են բնակարանների գները և հասել ամերիկյան բնակարանների գներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին չեղարկել Երևանում հիփոթեքային վարկ ունեցողների համար եկամտահարկի հետ վերադարձի ծրագիրը և որպես հիմնավորում բերվում է այն, որ շինարարությունը կենտրոնացել է Երևանում, իսկ մարզերում բնակարաններ գրեթե չեն կառուցվում:

Այս թեմայով զրուցել ենք ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք այստեղ լուրջ խնդիրներ չկան, մասնագետը պատասխանել է․ «Այո, այստեղ լուրջ խնդիրներ կան: Մարզի եկամուտ ունեցող բնակիչը, քանի որ իր բնակավայրում նոր բնակարանաշինության առաջարկ չկա, որպեսզի օգտվի այդ ծրագրից, բնակարան է ձեռք բերում Երևանում: Այնպես չէ, որ Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում կամ այլ քաղաքներում բնակարանաշինության պահանջարկը չկա: Բայց, քանի որ այդ քաղաքներում շենքեր չեն կառուցվում, մարդիկ ստիպված գալիս Երևանում են օգտվում այդ արտոնություններից: Կարծում եմ, որ դրան զուգահեռ պետությունը պետք է լրջորեն մտածի սոցիալական բնակարանաշինությունը զարգացնելու մասին: Այսինքն այն բնակարանաշինության մասին, որից իսկապես կարող են օգտվել այն մարդիկ, որոնց եկամուտը այդքան բարձր չէ: Գոնե ամսական վճարները լինեն 120-130 հազար դրամի սահմաններում, որպեսզի բնակչության մեծամասնությունը կարողանա օգտվել այդ ծրագրերից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության մեծամասնությունը հենց դա է ուզում, քանի որ դրանից բարձրի դեպքում եկամուտները չեն բավարարում: Բացի դրանից, կարող են ծրագրային բաղադրիչներ ավելացնել, ինչպիսին օրինակ բնակարանային աջակցության ծրագրերն են, երբ պետությունը որոշակի խմբերի կանխավճարն է տալիս և այլն: Այնպես որ, այդ կատաստրոֆիկ ողբը, որ բարձրացրել են, թե եկամտահարկի հետ վերադարձի ծրագրի չեղարկման դեպքում շինարարությունը կկանգնի, ես չեմ կիսում: Ես կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա: Հայաստանում բնկարանային ֆոնդը շատ հին է, դա պետք է փոխարինվի, հետևաբար չեմ կարծում, որ շինարարությունը կանգ է առնելու: Իմիջիայլոց, այդ ծրագրի արդյունքում Երևանում անհարկի բարձրացել են բնակարանների գները և հասել ամերիկյան բնակարանների գներին: Մի քիչ աբսուրդ է մեր երկրում այդպիսի բարձր գների առկայությունը: Ստացվում է, որ ստեղծում են արհեստական ավելորդ պահանջարկ, որի հետևանքով գները բարձրանում են:»

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular