Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մահացել է Տեր Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ մարտի 18-ին' կյանքի 90-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը:

Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը (ավազանի անունը' Զավեն) ծնվել է 1926 թ. հուլիսի 15-ին, Դամասկոսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ազգային Թարգմանչաց վարժարանում, փոքր տարիքից երգել է եկեղեցու դպրաց դասում:

1940 թ. Դամասկոսի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու միջնորդությամբ ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանք: 1944 թ. հուլիսի 11-ին, ձեռամբ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու, ձեռնադրվել է սարկավագ: 1947 թ., ավարտելով դպրեվանքի ուսումնառության յոթամյա շրջանը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1947-51 թթ. դասավանդել է դպրեվանքում և Մեսրոպյան նախակրթարանում' միաժամանակ վարելով մի շարք վարչական պաշտոններ: 1951 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթ ողիկոսի արտոնությամբ և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի հրավերով հովվական ծառայության է մեկնել ԱՄՆ:

1951-81 թթ. պաշտոնավարել է ԱՄՆ Արևելյան թեմի Նյու Յորքի Ս. Խաչ, Լիվինգստոնի Նյու Ջերսիի Ս. Աստվածածին, Մասաչուսեթս նահանգի Ուստրի Ս. Փրկիչ, Սաութֆիլդ Միչիգանի Ս. Հովհաննես, Ֆիլադելֆիայի Ուինվուտ քաղաքի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ, Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջի Ս. Երրորդություն և կարճ ժամանակով Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն եկեղեցիներում: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից մեկ տարի ժամկետով կոչվել է Նյու Յորքի Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետի պաշտոնին:

1958թ. ապրիլին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան' ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանի: 1966թ. ծայրագույն վարդապետության աստիճան է ստացել ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի: 1963-65թթ. ստանձնել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդությունը: Պաշտոնի հանգամանքով վարել է «Հայաստանեայց եկեղեցի» թերթի խմբագրությունը և թեմի կիրակնօրյա դպրոցների տեսչությունը: Հովվական պաշտոններին առընթեր, աշխատակցել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Հայ Եկեղեցու Երիտասա րդաց կազմակերպության «Արմինիան Գարդիըն» ամսաթերթին:

1961-68թթ. իր ծառայությունն է բերել ԱՄՆ Արևելյան թեմի Դպրաց դասերի ընկերակցության կենտրոնական վարչությանը' որպես խորհրդական և ատենապետ, ինչպես նաև 1963-67 թթ. թեմական խորհրդին:

1982թ. փետրվար 14-ին, ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1982թ. ապրիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ: 1993թ. հունվարին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել է արքության տիտղոսի:

Անգլիայում, որպես առաջնորդ և հայրապետական պատվիրակ, Հայ Եկեղեցին ներկայացրել է Քենթրբերիի արքեպիսկոպոսությունում, մասնակցել է միջեկեղեցական ժողովների և հավաքների, ինչպես նաև Անգլիկան Եկեղեցու Լամբերթի ժողովին: 12 տարի նախագահել է Անգլիայի Արևելյան Ուղղափառ Հայ, Ղպտի, Ասորի, Եթովպական և Հնդիկ Մալաբար Եկեղեցիների խորհուրդը:

2000թ. հոկտեմբերին առողջական պատճառներով հրաժարվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պարտականություններից և հանգստի կոչվել:

Պեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետՌուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում էՊռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել էԼատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմերՍևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողությունԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներՈւկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբՉինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելունՈւկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. ՔուշներԲելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնումՕդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունԱլիևի նամակը Պաղեստինի նախագահին․ անսպասելի անդրադարձ ՀայաստանինՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ. շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունըԲայդենը խախտել է լռությունը․ կոշտ մեղադրանքներ Նեթանյահուի հասցեինՊեսկով․ Եվրոպայում անվտանգության հարցերը քննարկելն անիմաստ է, եթե եվրոպացիները խաղաղություն չեն ցանկանումՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասինՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների երկու հրթիռ որսալու մասինԻսրայելի բանակը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման նախապատրաստման մասնակից, ՀԱՄԱՍ-ի հրամանատարի վերացման մասինՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զոհվել էՄեկ զոհ, մեկ վիրավոր․ Հարսանիքի մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվելՌուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը․ ԼավրովՊեսկով․ Եվրոպայի բանակցողները դեռ կապ չեն հաստատել Ռուսաստանի հետՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 15-ի դրությամբՆահանգապետ. Հայաստանում Կարապետյանների նկատմամբ քրեական հետապնդումը չպետք է ազդի Մուրմանսկում շինարարության վրաՄերաբ Դվալիշվիլին կոչ է արել ազատ արձակել Ուսման ՆուրմագոմեդովինՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԶելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. ԲայդենՌոստովի մարզում ԱԹՍ-ների հարձակnւմից հետո դադարեցվել է գնացքների երթևեկությունը, վնասվել են էլեկտրական ենթակայաններ․ մեկ մարդ զnհվել էԳերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններԱվելի քան 130 000 մարդ ստորագրել է Nvidia-ի ղեկավարին պաշտոնում վերականգնելու պահանջագիրըԳործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը` Լատվիայի դեմ խաղումԹրամփը կաջակցի Ռուսաստանի հետ միայն այն պայմանավորվածություններին, որոնք կամրապնդեն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը․ ՔուշներՀայաստանի դեմ կազմում կլինի 2-3 փոփոխություն․ Լատվիայի ընտրանու մարզիչԻրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnրԲացատրել են Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման վերաբերյալՆոր պատերшզմի դառը հետևանքները կազդեն շատերի վրա․ Իրանի խորհրդարանի խոսնակԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի ՀՕՊ օբյեկտների վրա հարձակման մասինԼարսը բաց էՄիլեյը հայտարարել է 2027 թվականին երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասինՁմեռային զորակոչից առաջ կարևոր փոփոխություն․ ովքեր կարող են տարկետում ստանալԶելենսկին վախենում է վերադառնալ Ուկրաինա, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասն անցկացնում է արտերկրում՝ գործուղումների պատրվակով. Ղրիմի խորհրդարանի ղեկավար«Արնոլդ Ռուտտո. Հայաստանը որպես Կովկասում եվրոպական օազիս»ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խnցել են ուկրաինական 533 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆՈւկրաինան առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքում, որտեղ նա պետք է զբաղեցնի իր լիարժեք տեղը. ՄակրոնՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿԳյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՔաղաքագետ. «Հետաձգելով Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը Ալիևը խոչընդոտում է Թուրքիային բացել իր սահմանը և ստեղծում է բաց թողնված հնարավորությունների վտանգ»
Ամենադիտված