ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սահմանները թշնամու առջեւ անտեր թողած իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը։ ԱԺ նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել են անվտանգության սարքեր՝ մետաղորսիչներ։ Իշխանականները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ «Հայաստան» դաշինքն անգամ տեռակտեր իրականացնի, ուստի դահլիճ մտնելուց առաջ բոլորին խիստ զննելու են։ Իսկ խորհրդարանի ապագա խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ անվտանգության այլ միջոցառումներ էլ կձեռնարկվեն, ու հիշեցրեց, որ մեր պատմության ընթացքում ունեցել ենք վատ նախադեպեր՝ սկսած հոկտեմբերի 27-ից։

«Ի դեպ, ասեմ, որ դրա կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը լրագրող է եղել, վերջերս դուք ականատես եղաք, լուսաբանեցիք գնդակահարության տեսարաններ ԱԺ-ի դիմացի փողոցում, եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ։ Այս ամենը, չգիտես ինչու, դուք չեք հիշատակում ու զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ef30c190b88217f3913a17709efb22ba

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular