ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դու հիվանդ չես եղել, հարգելիս». արդյո՞ք հնարավոր է կրկնակի հիվանդանալ կորոնավիրուսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Gazeta.ru-ն գրում է, որ բժիշկները կորոնավիրուսի դեպքերի թվի աճը պայմանավորում են հնդկական շտամի տարածմամբ: Դելտա կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան սովորականինը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Նովոսիբիրսկի պետական ​​համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, միկրոբիոլոգիայի և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը Ռիա-Նովոստիի թղթակցին բացատրել է, որ վարակի հավանականությունը կրկնապատկվում է, եթե անձը դիմակ չի կրում:

«Իրավիճակն այնպիսին է, որ կորոնավիրուսի նախորդ տարբերակի վերարտադրողական թիվը միջինը մոտավորապես 3 էր, իսկ «դելտա» շտամինը մոտ 5 ... դա նրա հիմնական տարբերությունն է նախորդ տարբերակից», - ասել է գիտնականը միարժամանակ նշելով, որ փողոցում կամ սրճարանում սովորական իրավիճակում վարակվելը դեռևս հնարավոր է, ուստի կարևոր է պահպանել անվտանգության միջոցները և կրել պաշտպանիչ սարքավորումներ:

Նետեսովը նաև ասել է, որ մարդկանց մեծ մասը մեկ անգամ է վարակվում կորոնավիրուսային վարակով, և այն պնդումները, որ շատ հիվանդներ մի քանի անգամ տառապել են COVID-19- ով  անհիմն են: «Նրանք, ովքեր մի քանի անգամ են վարակվել, իրենց կարծիքով են վարակվել: Ես գիտեմ մի քանի այդպիսի մարդկանց: Նրանք գրում են, որ «ախտանիշներ են ունեցել, ուստի հիվանդացել են»: Հարգելիներս, փաստն այն է, որ առնվազն 15 վիրուսային վարակ է առաջացնում սուր շնչառական հիվանդություններ, և այն թե ինչպիսի՞ վարակ եք ունեցել, կարող եք պարզել միայն լիարժեք լաբորատոր ախտորոշում անցնելուց հետո», - ասել է գիտնականը: Նետեսովը բացատրել է, որ կա առնվազն չորս վարակ, որոնք առաջացնում են հոտի և համի կորուստ: Առանց լաբորատոր հետազոտությունների, միայն ախտանիշների հիման վրա, անհնար է լիովին համոզվել, որ դա կորոնավիրուս է: «Եթե այդ մարդիկ վերջապես գնան և հակամարմինները ստուգեն, ​​ապա կպարզվի, որ հակամարմիններ չկան: Այդ ժամանակ նրանք ասում են.«Ես թույլ իմունիտետ ունեմ»: Այո, սիրելիս, դուք հիվանդ չեք եղել ներկայիս կորոնավիրուսով, եթե դա չի հաստատվել լաբորատորիայի կողմից: Եզրակացություն՝ դուք հիվանդ եք եղել մեկ այլ ՍՇՎ-ով ... Մարդկանց ճնշող մեծամասնությունը մեկ անգամ է հիվանդանում», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Նետեսովը նշել է, որ կան դեպքեր, երբ մարդիկ երկու անգամ են հիվանդանում են COVID-19- ով, բայց դրանք չափազանց հազվադեպ են լինում: Ըստ նրա, դա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ առաջին անգամ մարդը վարակվում է մեկ շտամով, իսկ երկրորդ անգամ մեկ այլ շտամով: Գիտնականը հավաստիացրել է, որ դա 100-200 հազար մարդուց մեկ դեպք է: «Ուստի եկեք տրամաբանենք, մենք չպետք է հավատանք միայն ախտանշաբանությանը: Փաստն այն է, որ այժմ 17-րդ, 18-րդ կամ նույնիսկ 19-րդ դարը չէ, երբ կար երկու վարակիչ հիվանդություն` թոքախտ և դիզենտերիա», - ընդգծել է մասնագետը: Միևնույն ժամանակ, «դելտա» շտամից առավել խոցելի են 14-29 տարեկան մարդիկ: «Այսինքն, եթե մենք ասում ենք գարնանը  65+ էր, ապա հիմա այս պահին  հիմնականում ունենք շարժուն տարիքի մարդկանց և երեխաների շրջանում հիվանդացություն: Նշվում են նաև ընտանեկան բռնկումները, երբ ծնողները և երեխաները միաժամանակ են  հիվանդանում, և հակառակը»,-  «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին մեկնաբանել է Ռոսպոտրեբնադաձորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը: Միևնույն ժամանակ, նա անվանել է այս նոր շտամի հիմնական ախտանիշը՝ մարսողական խանգարումները: Ըստ Գորելովի, դա նկատվում է յուրաքանչյուր երրորդ վարակված մարդու մոտ: Նետեսովն իր հերթին նկատել է, որ կորոնավիրուսը վաղուց է «հասել» երեխաներին: «Կան շատ երեխաներ, որոնք ունեն հակամարմիններ, բայց գործնականում նրանք չեն հիվանդացել կամ նրանց ծնողները ուշադրություն չեն դարձրել, որ իրենց երեխաները մեկ երեկո ունեցել են 37,5 աստիճան ջերմաստիճան, իսկ արդեն առավոտյան  նորմալ են եղել, և նրանք չեն ահազանգել  բժիշկի», - ասել է նա: Ըստ նրա ներկայումս երիտասարդ սերունդը կորոնավիրուսային վարակի տարածման վրա ազդող հիմնական գործոններից մեկն է: Հիմնական պատճառն այն է, որ նրանք դպրոցներ ու մանկապարտեզներ են գնում առանց դիմակների: «Ես գիտեմ տասնյակ դեպքեր, երբ հենց երեխաներն են հիվանդության աղբյուր դառնում», - ասել է մասնագետը շեշտելով, որ առողջ երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունը «շատ թեթև է ընթանում»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular