ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական մշակույթի օրեր» նախագծի բացումն է տեղի ունեցել Խաբարովսկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

6tv.tv-ն գրում է, որ Խաբարովսկի բնակիչները կկարողանան ավելի շատ մանրամասներ իմանալ Հայաստանի հնագույն սովորույթների և  բնակիչների գունագեղ կյանքի մասին: «Հայկական մշակույթի օրեր» նախագծի բացումն է տեղի ունեցել Խաբարովսկում:

Միջոցառումը սկսվել է համերգային ծրագրով նվիրված ռուս և հայ ականավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Բեմում կատարվել են նրա մի քանի ստեղծագործություններ: Տոնի հյուրերի համար կազմակերպվել է Սվետլանա Տիկանովայի և Ալբինա Չեռնիխի «Խաբարովսկի հայեր. տերևներ և արմատներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառման ծրագրում ներկայացվել են նաև տարբեր վարպետության դասեր, այդ թվում ազգային տիկնիկներ պատրաստելու վերաբերյալ: Ինչպես նշել է Սուսաննա Թառոյանը յուրաքանչյուր տիկնիկ ունի իր դերը և անհրաժեշտ հատկությունները:

Եվ, իհարկե, այդ տոնը նշանակալի է եղել հայ ժողովրդի ներկայացուցիչների համար: Միջոցառման մասնակիցների խոսքով հայրենիքից հեռու լինելով շատ կարևոր է հիշել արմատները, ավանդույթներն ու պատմությունը, որպեսզի  ինքդ քեզ չկորցնես և չկորցնես կապը նախնիների հետ:

Ի հիշատակ հայկական մշակույթի օրերի բացման յուրաքանչյուր հյուրի նվիրվել է արևոտ Հայաստանից բերված ծիրանի մի քանի պտուղ: Մասնակիցները համոզված են, որ նման տոների անցկացումը միավորում է մարդկանց և տալիս միայն լավ ջերմ տրամադրություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular