ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնել Սանոսյանն ինձ հետ անձնական խնդիրներ ունի քաղաքական հայացքների պատճառով․ Հակոբ Ավետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ինձ հետ անձնական խնդիրներ ունի քաղաքական տարակարծությունների պատճառով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով մարզպետի այսօր հնչեցրած հայտարարությանը, թե Հակոբ Ավետյանի անունը կապված է բազմաթիվ քրեական գործերի հետ։

«Գնել Սանոսյանն ինձ հետ ունի անձնական խնդիրներ քաղաքական հայացքների տարբերության պատճառով և դրա համար էլ նման հայտարարություններ է անում։ Ես ընտրությունների ժամանակ եղել եմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը, աջակցել եմ այդ ուժին՝ թեպետ իմ համայնքում հաղթել է իշխող ուժը։ Նա սուտ է խոսում։ Ինձ անցյալ տարի ձերբակալեցին առանց որևէ հիմքի, հիմա էլ նույնը բանը շարունակում են։ Թող հիմնավորի, թե որոնք են այդ բազմաթիվ քրեական գործերը։ Ինձ մեկ մեղադրանք է առաջադրված, որում վստահ եմ՝ դատավորն ինձ լիարժեք արդարացնելու է»,- նշեց նա։

Հարցին, թե քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ երբևէ զրույց ունեցել է Գնել Սանոսյանի հետ, Հակոբ Ավետյանը դրական պատասխանեց։

«Շատ կարճ զրույց ենք ունեցել։ Ես հարկ չեմ համարել այդ թեմայով իր հետ երկար խոսել։ Ես միշտ հավատարիմ եմ իմ դիրքորոշմանը»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Համայնքապետի խոսքով՝ ընտրություններից մի քանի օր անց Գեղարքունիքի մարզպետը պահանջել է իր հրաժարականը, սակայն մերժում է ստացել․ «Դրանից հետո չենք զրույցել»։

Անդրադառնալով  Սանոսյանի հարցադրմանը, թե նորմա՞լ է արդյոք, որ սահմանային միջադեպերի ժամանակ Գեղամասարի համայնքապետը Երևանում էր, Ավետյանն արձագանքեց, որ բանկի հետ անհետաձգելի հարց ուներ։

«Մի քանի օր առաջ եկել էին ինձ մոտ և ասում, որ տունս և մեքենաս վաճառքի են հանում։  Ես գնացել էի այդ հարցերը կարգավորելու, որ սահմանի վրա ես անտուն չմնամ։ Գնացել էի կարճ ժամանակով, բայց ինձ բերման ենթարկեցին ԱԱԾ։ Հիմա արդեն Գեղամասարում եմ»,- ամփոփեց Հակոբ Ավետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular