ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Ռուսաստանի վրա չենք կարող հույս դնել, մեր հույսը մեր բանակը պետք է լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործադիրի հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին  ասաց, որ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է խոչընդոտել կոմունիկացիաների ապաշրջափակումը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Հարցին, թե սահմանային էսկալացիա հրահրելով՝ Ադրբեջանը միայն ա՞յդ նպատակն է հետապնդում, թե՞ ամեն դեպքում այլ պատճառ էլ կան` քաղաքագետը ասել է․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուզում միայն կոմունիկացիաների ապաշրջափակում, ավելին է ուզում ստանալ, որն իր մեջ ներառում է և Զանգեզուրի միջանցքը, որը իրավական կարգավիճակ կունենա ու չի հսկի Հայաստանը: Բացի դրանից Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում ու սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա։ Դրանով է պայմանավորված վերջին օրերի սահմանային լարվածությունը և այդ մասին մի քանի օր առաջ գրեթե բացահայտ Ադրբեջանի նախագահն ասաց, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն Հայաստանը միջնորդավորված տեղեկացրել է, որ պատրաստ չէ դրան ու բաց տեքստով սպառնաց, որ Հայաստանը շատ կզղջա դրա համար։ Այսինքն՝ Ադրբեջանի ցանկությունը միայն կոմունիկացիաների ապաշրջափակումը չէ, նա ավելին է ուզում կորզել Հայաստանից»։

Անդրադառնալով այն հարցին թե ինչպե՞ս կարող ենք խուսափել նման սադրանքներից` քաղաքագետը ասել է․ «Այս փուլում պետք է շատ արագ բանակը վերակազմավորել, վերազինել։ Մի բան ակնհայտ է՝ քանի Ռուսաստան-Ադրբեջան տանդեմը չի հասել իր նպատակին, սահմանային նման սադրանքները մշտական բնույթ են կրելու։ Այսօր Գեղարքունիքում, մի քանի օր առաջ՝ Երասխում, հետո ուրիշ տեղ կգտնեն։ Մենք Ռուսաստանի վրա չենք կարող հույս դնել, մեր հույսը մեր բանակը պետք է լինի։ Պարզապես Ալիևին պետք է ստիպենք, որ այլևս արկածախնդրության չգնա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular