ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կոնվենցիոնալ պատերազմում չենք կարող թուրքին հաղթել, բայց պատերազմի այլ ֆորմատներ կան. Արծրուն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իհարկե, ես հավատում էի, որ մենք հաղթելու ենք: Մենք կոնվենցիոնալ պատերազմում չենք կարող թուրքին հաղթել, բայց պատերազմի այլ ֆորմատներ կան: Ես հավատում էի և ունեի տեղեկություն, որ մենք ֆորմատ ենք փոխելու պատերազմի՝ պարտիզանական կլինի, անտառային կլինի, բայց մենք մինչև գարուն կռվելու ենք: Այս մասին «Իմպուլս վերլուծական»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղեկատվական քարոզչությունն ուրիշ ձև չի լինում: Տեղեկատվական քաղաքականության մեջ եղել են շատ լուրջ թերություններ, որոնց մասին ես ասել ու խոսել եմ 2016 թվականից սկսած: Սխալներ եղել են, չմտածեք, թե ես այնքան հիմար եմ, որ չեմ հասկանում, որ պարտությունը սխալների հետևանք է: Բայց պարտությունը պետք չէ բարդել 1-2 անձի վրա»,- ասել է Հովհաննիսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular