Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս պահին կրակոցների ձայներ մենք չենք լսում, բայց ակտիվություն նկատվում է, շարժ նկատվում է դեպի սահման». Թագուհի Թովմասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Սոթք-Վերին Շորժա հատվածներում, որտեղ այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսվել էին նախահարձակ մարտական գործողություններ, հաստատված հրադադարից հետո համեմատաբար հանգիստ է: Այս մասին 168.am-ին փոխանցեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն այժմ գտնվում է Վարդենիսում:

«Այս պահին իրավիճակը համեմատաբար խաղաղ է, կրակոցների ձայներ մենք չենք լսում, բայց ակտիվություն նկատվում է, շարժ նկատվում է դեպի սահման: Անընդհատ մեքենաների շարժ նկատելի է: Առավոտյան 9:30-10-ից հետո ինտենսիվությունը դադարեց ու ընդհանրապես որևէ ձայներ այլևս չեն լսվում: Թեպետ ինձ հայտնեցին, որ Վերին Շորժայի կողմում շարունակվել են մի քանի անգամ կրակոցներ, այսինքն՝ հրադադարի հաստատումից հետո ձայներ լսվել են, բայց համեմատաբար խաղաղ է այս պահին իրավիճակը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը չունի այն հարցի պատասխանը, թե ինչ պայմաններով և որքան ժամանակով է հաստատվել հրադադարը, ինչ են խոստացել կամ պահանջել այդ հրադադարի դիմաց:

«Դեռ ես որևէ պատասխան չեմ ստացել, թեպետ հրապարակավ եմ խնդրել պարզաբանում: Եվ անհրաժեշտություն կա հասկանալու՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով նոյեմբերի 9-ին անակնկալ կերպով ստորագրեց հրադադարի փաստաթուղթ, որը ոչ միայն հրադադարի փաստաթուղթ էր, այլ մի շարք տարածքների հանձնման»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

ԱԺ պատգամավորը նաև չունի տեղեկություն, թե ինչ բանակցության մասին էր խոսվում ՊՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության՝ «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»:

Մամուլում միայն շրջանառվում են ոչ պաշտոնական տեղեկություններ, թե այսօր Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

«Ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր գաղտնի պահվում կամ մինչ այդ տարբեր գործընթացներ, այնպես էլ դա, մինչև հիմա որևէ մեկին հայտնի չի եղել, թե ինչ էին պատրաստվում բանակցել, ինչի շուրջ էր գնալու բանակցությունը, ում միջև էր գնալու, ոչինչ հայտնի չէր»,- ասաց Թովմասյանը:

Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ Վարդենիսի բնակիչները՝ մոտ 8 ամիս սահմանին արդեն բավական մոտիկ ապրող մարդիկ, ապրում են՝ այլընտրանք չունենալով:

«Իրենք իրենց տներում ապրում են, որևէ այլընտրանք չկա: Իսկ թե ինչ է սպասվում, դա քաղաքական ղեկավարությունը պիտի ասի՝ որքանով է անվտանգ այսուհետ այս հատվածներում բնակվելը: Մարդիկ փորձում են իրենց կենցաղը կարգավորել և հաշտվել այն մտքի հետ, որ պիտի կրակոցների ներքո գիշերեն կամ ցերեկն անցկացնեն, բայց այսպես ես կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք՝ երկար չի կարող շարունակվել: Իրավիճակին հանգուցալուծում է պետք»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի
Ամենադիտված