ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին ինքնաթիռներ և ուղղաթիռներ են մասնակցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին։

«Մենք փորձում ենք վերահսկողության տակ վերցնել Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհը։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց էքսկավատոր և 106 հրշեջ մեքենա», - նշված է հաղորդագրության մեջ։

NTV հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հրդեհը մոտեցել բնակելի շենքերին ու հյուրանոցներին։ Ողջ քաղաքը սև ծխով է պատված։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի հետևանքով երեք բնակելի թաղամասերի բնակչությունը տարհանվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular