ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրող ղեկավար ունեցող ուժը՝ մամուլի թիվ մեկ թշնամի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհի «ամենաժողովրդավար» իշխանությունը մահու չափ վախենում է լրագրողներից և ամեն ինչ անում՝ նրանց իրավունքները խոչընդոտելու համար։ Հայաստանի Հանրապետության 30 տարիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ խորհրդարանում այդչափ խոչընդոտեին ԶԼՄ-ների աշխատանքը, իսկ իշխանական պատգամավորները խուսափեին լրագրողների՝ ոչ այնքան հաճելի հարցերից։ 

2018թ․ իշխանափոխությունից հետո երբեք էլ հաշտ չի եղել լրագրողների և «Իմ քայլի» շփումը։ Իր խորհրդարանական խմբակցության կազմում ամենաշատ լրագրողներն ունեցող իշխող ուժը պարբերաբար անհեթեթ միջոցներ է ձեռնարկել ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը խափանելու համար։ 

Այժմ էլ՝ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը սկսելուց առաջ «Քաղաքացիական պայմանագիրը» հերթական սահմանափակումն է մոգոնում, որի միակ նպատակն է հեռու պահել լրագրողներին ԱԺ լուսաբանելու հնարավորությունից։ Խորհրդարանում նախատեսում են առաջին հարկում տարածք հատկացնել, որտեղ լրագրողները կնստեն և օնլայն ռեժիմով կհետևեն ԱԺ աշխատանքներին։ «Ժողովուրդ» թերթի գնահատմամբ, «նպատակ կա այնպես անել, որ լրագրողները խորհրդարանում հնարավորություն չունենան մոտենալ պատգամավորներին, նրանց հարցեր տալ կամ ֆիքսել այնպիսի դրվագներ միջանցքում, դահլիճում, օրինակ՝ ծեծկռտուքներ, որոնք հաճելի չեն լինելու հենց իշխանությունների համար։ Լրագրողական օթյակը փակելու նպատակ կա: Եվ սա անում է ամենաթափանցիկ, ամենաժողովրդավարական, ամենահանդուրժող և ամենասիրող իշխանությունը, որ բացում էր ԱԺ ու նախագահականի դարպասները, իսկ հիմա «7 կողպեքով են փակում»:
Փաստացի, անհեթեթ մի որոշում է առաջին հարկում լրագրողներին առանձնացնելը։ ԱԺ աշխատանքներին օնլայն կարելի է հետևել նաև տանից, համակարգչով կամ հեռախոսով, և կարիք չկա դրա համար հասնել ԱԺ շենք, նստել առանձնացված սենյակում և դիտել ԱԺ նիստերը։ 

Տարիներ շարունակ լրագրողները հնարավորություն են ունեցել մոտենալ պատգամավորներին, հարցեր հղել նրանց, պատասխաններ ստանալ, արձանագրել ԱԺ-ում կատարվող իրադարձությունները և ներկայացնել հանրության դատին։ Ի դեպ, այդ լրագրողներից մի քանիսը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի կազմում այսօր պատգամավոր են դարձել և իրենք են խոչընդոտում նախկին գործընկերների աշխատանքը։

Արթուր Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular