ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. որոշ հայ ընդդիմադիր քաղաքական ուժեր գերագնահատել են իրենց մեդիա հնարավորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

fraza.com-ը գրում է, որ  պատգամավորական մանդատներ վերցնելու որոշումն ավելի վստահ քայլ է, քան Սահմանադրական դատարան դիմելը:

Այս մասին «fraza.com»-ին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի քաղաքական փորձագետ Մարատ Հակոբյանը`  մեկնաբանելով պատգամավորական մանդատները վերցնելու հայկական երկու ընդդիմադիր դաշինքների որոշումը: Նրա կարծիքով, ժամանակին ընդդիմության մի շարք ուժեր գերագնահատել էին իրենց մեդիա հնարավորությունները:

«Ընդդիմությունը շատ քիչ լծակներ ունի ընտրողների կողմից լսելի լինելու համար, և խորհրդարան մտած ուժերը կարող են շատ ավելի լավ ցույց տալ իրենց տեսակետներն ու դիրքորոշումները: Փաստորեն, խորհրդարանի ամբիոնը և խորհրդարանական գործունեության լուսաբանումը այժմ միակ հնարավոր հարթակներն են, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին ներկայացնեն իրենց գերազանցությունը և իշխանությունների հետ մոտեցումների տարբերությունները: Ընտրություններից առաջ շատ ընդդիմադիր ուժեր պատրանքներ ունեին և գերագնահատում էին իրենց մեդիա հնարավորությունները: Օրինակ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հույս ուներ մեկ լրատվական ռեսուրսի լսարանի և մի շարք հարցազրույցների օգնությամբ հաջողության հասնել: Եվ ինչպես ցույց տվեց փորձը, Հայաստանում արդեն մեկ առանձին լրատվական ռեսուրս ի վիճակի չէ ազդել ընտրողների տրամադրության վրա, և յուրաքանչյուր ոք, ով հույս է դրել սեփական լրատվական ռեսուրսների վրա ձախողվել է ընտրարշավում: Զգալի դեր է խաղացել նաև հուզական բաղադրիչը. ընտրողների մեծամասնության համար հայկական ընդդիմությունը չի կարողացել պարզ և հասկանալի դառնալ: Իր շարքերում ունենալով մի շարք փորձառու քաղաքական գործիչներ, որոնք շատ ավելի ուժեղ են նույնիսկ նրանցից, ովքեր հայտնվել են խորհրդարանում, նրանք չկարողացան մատչելի կերպով փոխանցել իրենց ծրագրերը», - ասել է Հակոբյանը: Փորձագետը կարծում է, որ խորհրդարանը կունենա բավականին հետաքրքիր պատկեր, իշխող կուսակցության երիտասարդ և հավակնոտ ներկայացուցիչները դիմակայելու են ավելի շատ քաղաքական փորձով և բարդ իրավիճակներում ավելի լավ կողմնորոշվող ընդդիմախոսներին, որոնք, ըստ փորձագետի, հիմնականում  «Պատիվ ունեմ» դաշինքն են ներկայացնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular