Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Սիմոնյանն ասել է, թե ինչով է զբաղվելու Ազգային ժողովից հեռանալուց հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մի քանի օրից դադարում են ՀՀ ԱԺ պատգամավորի, այդ հիմքով նաև Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի՝ Տնտեսական և իրավական մոտարկման հանձնաժողովի համանախագահի և այլ միջազգային կառույցներում ներկայացուցչական լիազորություններս։

Հուսով եմ չեմ հիասթափեցրել ձեզ և կարողացել եմ պատվով կատարել իմ աշխատանքը։

  • 2,5 տարիների ընթացքում ունեցած 108 ելույթներիս մեջ փորձել եմ օգտագործել այնպիսի առաջարկություններ, բառապաշար ու մտքեր, որոնք կարող էին միայն օգուտ բերել ՀՀ քաղաքացուն, հայ մարդուն, հայ ազգին, Արցախի և Հայաստանի Հանրապետություններին։
  • 2,5 տարիների ընթացքում մշակած և զեկուցած 27 օրենսդրական նախաձեռնություններով փորձել եմ նպաստել Հայաստանում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, զինված ուժերի աշխատանքի որակի բարձրացմանը և պետականության ամրապնդմանը։
  • 2,5 տարիների ընթացքում փորձել եմ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շահերը ներկայացնել և պաշտպանել տարբեր երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, ԱՄԷ, Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա, Էստոնիա, Լատվիա, Իռլանդիա, Վրաստան և այլն) և միջազգային կազմակերպություններում (Եվրանեսթ, ԵԱՀԿ)։

Եվրոնեսթ ԽՎ֊ում ընդունված և իմ առաջարկած ու համահեղինակած բանաձևով (Կրթության և տնտեսության սիներիգիան) փորձել եմ նաև օգտակար լինել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների բնակչության համար։

Թե որքանով են արդյունավետ եղել իմ ջանքերը, թողնում եմ ձեր ու ժամանակի դատին։

Ափսոսում եմ, որ հնարավորություն չունեցա այս բարձրագույն հանրային պաշտոնի միջոցով ամբողջությամբ կենսագործել այն, ինչ նախատեսել էի՝ ազգային առաքելության գիտակցման, առաքինի անհատի որակների տարածման, ազգային ու պետական շահերի պաշտպանության, արդյունավետ պետական կառավարում ներդնելու և քաղաքական մշակույթն առողջացնելու գործում։

Այնուամենայնիվ, չեմ դադարելու նվիրյալը լինել այս գաղափարների, սակայն, այժմ արդեն ոչ որպես հանրային պաշտոնատար անձ, քանի որ, իմ խորին համոզմամբ, այն, ինչ Հայաստանում անվանում ենք «քաղաքականություն», այժմ դարձել է ոչ թե հնարավորություն, այլ խոչընդոտ՝ այս խնդիրների լուծման համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ընկերներիս, բարեկամներս, հարազատներիս, Լուսավոր Հայաստանի իմ գործընկերներին, Լոռու մարզի բնակիչներին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր վստահել, նպաստել և աջակցել են ինձ ՀՀ ԱԺ պատգամավորի պարտավորությունները ստանձնելու ու կատարելու գործում։

Դադարելով լինել պատգամավոր՝ դադարում են նաև Լուսավոր Հայաստան խմբակցության անդամի լիազորություններս, և այսուհետ իմ բոլոր ելույթները, խոսքերը, գրառումները կարելի է և պետք է վերագրել միայն ինձ։

Շարունակելու եմ՝

  • զբաղվել գիտակրթական գործունեությամբ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և այլ գիտաուսումնական հաստատություններում,
  • փաստաբանական, ներդրումների պաշտպանության և իրավապաշտպան այլ գործունեությամբ դեռևս տաս տարի առաջ իմ կողմից հիմնադրված ELL Partnership իրավաբանական գրասենյակում ( https://www.facebook.com/ELL.LawFirm , www.ell.am ),
  • ինչպես նաև ազգային և պետական շահերի պաշտպանության, քաղաքակրթական հասունացման, ազգային առաքելության գիտակցման, առաքինության տարածման ու ընդհանրապես՝ առաջընթացի համար անհրաժեշտ գաղափարախոսական և այլ աշխատանքներով (#ԱՐԲԱՆԷ

Ավելի մանրամասն առաջիկայում՝ հերթով֊կարգով։

Կհանդիպենք ...

Տարոն Սիմոնյան

4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն
Ամենադիտված