Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են փորձում Լեռնային Ղարաբաղում կրկնել Ուկրաինական սցենարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ Ղարաբաղում 44 օր տևած պատերազմի արդյունքում հակառակորդ կողմերը ստացան այն, ինչ ստացան. Ադրբեջանին հաջողվեց վերադարձնել այն տարածքը, որը երեք տասնամյակ վերահսկվում էր Արցախի կամ ավելի ճիշտ Հայաստանի ուժերի կողմից: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը կրեցին անուղղելի կորուստներ, որոնց թիվը յուրաքանչյուրը գնահատվում է իրենց սպանված 3-4 հազարի դիմաց հակառակորդի սպանված 6-7 հազարի մակարդակում: Իրականում զոհերը մոտավորապես հավասար են, չնայած տեղեկատվական հակաքայլերի կիրառական մեթոդների ջանքերով հասարակությունը կարծում է, որ Ադրբեջանն ավելի քիչ վնասներ է կրել։ Հետո «ավագ եղբոր» վճռական միջամտությունը դադարեցրեց արյունալի կոտորածը և թույլ տվեց սահմանազատման գծեի հաստատել, բայց դիմակայության երկու կողմերն էլ լավ գիտեն, որ դա բավարար չէ տարածքային հակամարտությունը կարգավորված համարելու համար: Եվ եթե դա այդպես է, ապա իրադարձությունների հետագա զարգացումը նախանշված չէ, և դա են հաստատում սահմանային շրջաններում անընդհատ սրացումները, որոնք կարող են հեշտությամբ վերաճել մարտերի: Այս հարցում դեռ շատ հեռու է վերջակետը:

Քանի դեռ «կեղտոտ սպիտակեղենը չի հանվել հանրության առջև», հակամարտությունը դեռ կարող է կառավարելի և վերահսկելի լինել, և կողմերը կարող են նույնիսկ ինչ որ լուծման գալ: Բայց պետք է շտապել, քանի որ այն ուժերը, որոնք նախկինում դրա հետ ոչ մի կապ չեն ունեցել, մտել են խնդրի լուծման մեջ: Նման օգնականները, ինչպիսին է օրինակ Թուրքիան, ներկայանում են որպես ինչ-որ «ֆիքսատորներ», որոնց հակամարտությանը ներգրավվելը կօգնի լուծել չլուծված խնդիրները: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան վարդագույն չէ, որքան թվում է: 

Բավական է հիշել Դոնբասի պատմությունը, որտեղ հայտնվում էին տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնք որոշ պահի սկսեցին փոխարինել իսկապես նշանակություն ունեցող կառույցներին քայքայելով վերջիններիս օրինականությունը: Արդյունքում, հակամարտությունը ձգձգված բնույթ ստացավ, որի արդյունքում դրա լուծման հորիզոնը տեղափոխվեց անսահմանություն: Նման մի բան էլ սպասվում է Ադրբեջանին և Հայաստանին, եթե նրանք բառացիորեն հիմա քայլեր չձեռնարկեն միմյանց ընդառաջ գնալու համար: Հասկանալի է, որ մարդիկ զայրացած են, պարզ է, որ շատերը ցանկանում են վրեժ լուծելու իրենց սպանված ընկերների համար, բայց անգամ այդ դեպքում անիմաստ է դրսից մեկին թողնել մտնել իրենց վշտի մեջ: Մինչ Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են կարգավորման գործընթացի մեջ, որին, համաձայն ստորագրված համաձայնագրի, մասնակցում են միայն երեք պետությունների ղեկավարներ (գումարած Ռուսաստանը, որը հանդես է եկել որպես խաղաղարար), հակամարտությունը կարելի է կարգավորել արագ և արդյունավետ, բոլոր կողմերի օգուտները հաշվի առնելով: Բավական է պարզապես հասկանալ, որ համաշխարհային քաղաքական և տնտեսական պատմությունը ծայրաստիճան արագ է զարգանում և ոչ ոք չի օգնի ոչ Բաքվին, ոչ էլ Երևանին նույնքան անհատույց և նույն բարեկամական ձևով, որքան Ռուսաստանը:

Երկու կողմերի սահմանային իրավիճակի կայունացումը, ի վերջո, առավել ձեռնտու է միայն բուն հակամարտող հանրապետությունների ժողովուրդներին: Հակամարտության հետագա ձգձգումը կհանգեցնի այլ պետությունների ազդեցության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ գալուն, որոնք, անկասկած, կօգտվեն աշխարհաքաղաքական օգուտներ ստանալու հնարավորություններից: Սկզբունքորեն, այդպիսի պետություն արդեն գոյություն ունի, և նա ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները կայացնեն քաղաքական այնպիսի որոշումներ, որոնք համահունչ են «Մեծ Թուրանի» շահերի ուղեծրին:

Մենք տեսել ենք, թե ինչպես է Եվրամայդանին և դրան հաջորդած արյունալի հակամարտության արդյունքում բառացիորեն փլուզվել Ուկրաինայի քաղաքական անկախությունը, որը տևական ժամանակ չէր հանդիսանում իր տարածքում կայացված քաղաքական և տնտեսական որոշումների հեղինակը: Արդյունքում, երկիրը տարածաշրջանում դարձել է միայն ազդեցության գործիք, և ոչ ավելին:

Հիմա նմանատիպ մի բան տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի շուրջ. տարբեր մակարդակներում, իհարկե, տարբեր ինտենսիվությամբ, բայց, այնուամենայնիվ, դա տեղի է ունենում: Նման սցենարը մշակվել է Ուկրաինայում, և անկասկած է, որ հենց այդ սցենարը մշակողների կողմից էլ ղեկավարվում են որոշ խամաճիկներ, ովքեր ցանկանում են իրենց ենթարկել Անդրկովկասի հանրապետությունների իշխանություններին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, եթե, իհարկե, չեն ցանկանում ինչ որ մեկի ձեռքում խամաճիկներ դառնալ, պետք է ամեն ինչ անեն դեպքերի նման զարգացումից խուսափելու համար:

Ինչ էլ որ լինի, Հայաստանը պետք է ընդունի, որ 44-օրյա պատերազմում երկիրը պարտվել է, կորցրել շատ մարդկանց, տարածքներ, ռազմական տեխնիկա: Բայց Ադրբեջանը նույնպես կրել է անուղղելի վնասներ: Երկու ազգերն էլ «արյան մեջ են լվացվել», բայց գուցե հաշտության ժամանակն է՞:

Նրկայումս առաջացել է «հավասարակշռության» վիճակ, որը կարող է կասեցնել հակամարտության սրումը, վերացնել սահմանային լարվածությունը, վերագործարկել տնտեսությունները, բացել տրանսպորտային միջանցքները և ընտրել զարգացման նոր ուղիներ իրենց ժողովուրդների համար: Առայժմ ժամանակը դեռ թույլ է տալիս դա անել, բայց այդպիսի պահը չպետք է բաց թողնել ձեռքից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)
Ամենադիտված