ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու. ԿԳՄՍ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեսայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու, որպեսզի պարզենք խրախուսման տարբեր ձևերի ազդեցությունը ուսումնառության վրա։ Շատ կարևոր կլինի լսել ձեր կարծիքը՝ ինչպիսի խրախուսման ձևեր եք կիրառում, որ արդյունավետ են և արդյոք արդյունավետ եք համարում, մասնավորապես, գովասանագրերը։

Տեղեկատվության համար. պետությունն ամեն տարի տպագրում է շուրջ 50 հազար գովասանագիր, որոնք տրվում են գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։ Դրան հատկացվում է զգալի գումար պետական բյուջեից։ Մեր դիտարկումներով, այդ 50 հազարից բացի, զուգահեռ ձևավորվում է նաև վաճառքի շուկա. հավելյալ գովասանագրեր տպվում և վաճառվում են։

Կարևոր է հասկանալ՝ արդյոք գովասանագրերը լավ գործիք են, եթե լավ գործիք են, արդյոք ճիշտ չէ, որ դրանք տրվեն դպրոցի կողմից, ոչ թե նախարարության»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular