ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ որ հիվանդությունների դեպքում է ձմերուկը հակացուցված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամռան ամենատարածված ու սիրված սննդամթերքի տեսակներից մեկը ձմերուկն է, որը հիանալի միջոց է շոգ եղանակին զովանալու և քաղցը հագեցնելու համար։ Այս մթերքը հարուստ է մեծ քանակությամբ օգտակար տարրերով և ունի բավական ցածր կալորիականություն, ուստի շատերն այն կիրառում են որպես ավելորդ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոց, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ որոշ դեպքերում անգամ այս օգտակար մթերքը կարող է վտանգավոր լինել, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

Բժիշկ Օլգա Շարապովան նշել է այն քրոնիկ հիվանդությունները, որոնց դեպքում ձմերուկը հարկավոր է կամ առհասարակ բացառել սննդակարգից, կամ առավելագույնս սահմանափակել դրա գործածությունը: Առաջին հերթին մասնագետը հորդորում է շատ ուշադիր լինել սրտի հիվանդությունների դեպքում և օգտագործել ձմերուկը խիստ սահմանափակ: Սակայն այս հիվանդությունները միակը չեն, որոնց դեպքում ձմերուկը կարող է հակացուցված լինել:

«Մենք՝ բժիշկներս, խորհուրդ ենք տալիս սահմանափակել ձմերուկը սննդակարգում այն մարդկանց, որոնք հիվանդ են միզաքարային հիվանդությամբ, փորլուծությամբ, աթերոսկլերոզով, շագանակագեղձի ադենոմայով», - նշել է մասնագետը:

Նա նաև հավելել է, որ ձմերուկը խորհուրդ է տրվում օգտագործել օգոստոսից ոչ շուտ և խիստ չափավոր: Օրական կարելի է ուտել 300 գրամից ոչ ավելի ձմերուկ: Ընդ որում՝ մթերքը ցանկալի է օգտագործել օրվա առաջին կեսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular