ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի անհայտ շտամ է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիտանական հանրային առողջապահական ծառայության մասնագետները երկրում կորոնավիրուսի նոր` B.1.621  մուտացիայով վարակվելու դեպքեր են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի այս շտամով վարակման 16 դեպք արդեն հաստատվել է, դրանց մեծ մասը կապված է քաղաքացիների արտերկիր ճանապարհորդության հետ:

Գերատեսչությունը նշում է, որ ներկայումս դեռ անհայտ է ՝ արդյո՞ք այս շտամը հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, և որքանով են արդյունավետ պատվաստանյութերը դրա տարածման դեմ: Երկրում սկսվել են լաբորատոր թեստեր`պարզելու համար նոր մուտացիաների ազդեցությունը վիրուսի վարքի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular