ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կո՞ւտ, թե՞ փափուկ բարձ Հայաստանի գլխի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը։

«Մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», – ասել է դեսպանը։

Արցախյան 44-օրյա պատերազմում, անկեղծ ասենք, Ֆրանսիան հայտարարությունների մակարդակով լրջագույն աջակցություն ցուցաբերեց Հայաստանին, այսօր էլ այդ երկիրը օգնում է մեր երկրին, սակայն ոչ մեր գեղեցիկ աչքերի համար, այլ սեփական շահերից ելնելով։ Իրական քաղաքականությունը միայն դեսպանների՝ մեր ականջներին հաճելի հայտարարությունները չեն։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն էլ Թվիթերում հայտնել է, թե ֆրանսիական AFD զարգացման բանկը պատրաստ է կրկնապատկել իր ներդրոմներն Ադրբեջանում՝ վերականգնվող էներգիայի, տրանսպորտային և քաղաքային ենթակառուցվածքների մեջ՝ մոտ 600 միլիոն եվրոյի չափով։ Բանկի պատվիրակությունը հուլիսին և օգոստոսին այցելելու է Բաքու՝ քննարկելու համատեղ ծրագրերը։ Այս երկու փաստերի համադրումը հերթական անգամ վկայում է, որ բիզնեսում և քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր։ Ֆրանսիան, ինչպես իրեն հարգող ցանկացած գերտերություն օգտագործում է իր հնարավորությունները՝ տարածաշրջանում ամրապնդելու համար, և աշխատելու է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ուստի դեսպան Լաքոթի հայամետ հայտարարությունից առանձնապես ոգևորվել չարժե, պետք է փորձել առավելագույնը քաղել համագործակցությւոնից, այլ ոչ թե տարվել մաքսիմալիստական հովերով և կորցնել վերջին ունեցածը։

Ժիրայր Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular