ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը շարունակում է լկտիանալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը և հայտարարել, թե ադրբեջանական զորքը Հայաստանի հետ սահմանին զբաղեցրած դիրքերից չի հեռանալու, դրանք իրենց տարածքներն են։ Ադրբեջանի նախագահը նաև անընդունելի է համարել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի Երևանում արած հայտարարությունը տարածքների վիճելի լինելու մասին, ասել` ձևակերպումն ընդունելի չէ, և ինքն այս ուղերձը փոխանցել է Միշելին: Ալիևը հոխորտացել է, թե Ադրբեջանի ժողովուրդն արդարացիորեն դժգոհում է, երբ այսօր Ֆրանսիայում և Ամերիկայում իրականությանը հակասող հայտարարություններ են հնչում, թե իբր հակամարտությունը պետք է կարգավորվի:

«Ես նրանց ասում եմ` ես` Ադրբեջանի նախագահս, արդեն լուծել եմ այդ հարցը, վերջ: Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա: Այնտեղ 25 հազար մարդ է ապրում` ո՞րն է 25 հազար մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը: Կրկնում եմ` եթե ինչ֊որ մեկը ուզում է կարգավիճակ տրամադրել, ապա Ամերիկայում մոտ մեկ միլիոն հայ է ապրում, Ֆրանսիայում` ավելի քան կես միլիոն, ինչո՞ւ այնտեղ հայերին կարգավիճակ չի տրվում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

44-օրյա պատերազմում Թուրքիայում և այլ օտար պետությունների աջակցությամբ հաղթանակ տանելով՝ Ալիևի ախորժակը բացվել է։ Տասնյակ տարիներ «Karabakh bizimdir» գոռալով, իր պետությանը նախապատրաստելով պատերազմի՝ ալիևների կլանը այսօր փորձում է զարգացնել հաջողությունները, նորանոր տարածքներ խլել Հայաստանից։ Դրան են միտված թե՛ Երասխի դեպքերը, թե՛ Սյունիք ներխուժումը, թե՛ Գեղարքունիքի հայկական դիրքերի գնդակոծումները։ Փաստն այն է՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակելու է լկտիանալ այնքան, որքան Հայաստանի ղեկին է գտնվում վախեցած ու նվաստացած դավաճանական խառնամբոխը։ Ադրբեջանի նախագահը բոլորովին էլ մեղավոր չէ, միակ ու աներկբա մեղավորը Նիկոլ Փաշինյանի անատամ քաղաքականությունն է։ Հայաստանի իշխանությունները ներսում մուրճով են խոսում քաղաքական հակառակորդների հետ, իսկ դրսում մի քանի տակ ծալվում թշնամու առաջ։

Լևոն Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular