ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ մահակ ընդդիմության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ Հայաստանի գործող իշխանություններն ընդունում էին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, բազմաթիվ մասնագետներ մատնանշում էին, թե այդ օրենքը լուրջ թերություններ և քաղաքական ենթատեքստեր ունի, և այն կարող են օգտագործել քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հակադարձում էր, թե վարվելու են արդարաբար, պահպանելու են օրենքի տառն ու ոգին։

Երեկ հայտնի դարձավ, որ իշխանություններն այդ օրենքի շրջանակներում հետապնդումներ են սկսել։ «Տարօրինակ» զուգադիպությամբ երկու դեպքն էլ ընդդիմության ներկայացուցիչների դեմ էր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դուստրն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին հրավիրվել են Գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Թե խոսքը մասնավորապես ինչ գույքի մասին է, դեռևս հայտնի չէ։ Չենք կարող նշել, թե այդ անձինք լիովին անմեղ են, կամ երբևէ սխալներ թույլ չեն տվել, բայց արձանագրենք, որ օրենքի կիրառումը իշխանությունները սկսում են քաղաքական ընդդիմախոսների դեմ հետապնդումների համար։ Կասկածո՞ւմ եք։

Կտեսնեք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հաջորդ «զոհերի» անունները։ Ցանկացած ոք, ով երբևէ քննադատել է Նիկոլ Փաշինյանին, պայքարել նրա բռնապետական նկրտումների դեմ, կարող է դառնալ այդ օրինագծի զոհը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ապօրինաբար հարստացել են, բայց այսօր ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, ոչ միայն չեն հայտնվելու այդ օրենքի տակ, այլև շարունակելու են քերթել պետության միջոցները։

Սարգիս Յարալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular