ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիհարելուն խանգարող 5 ըմպելիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըմպելիքները պարունակում են մյուս մթերքներից տարբեր քանակությամբ կալորիաներ, եւ դրանց մի մասը բացասաբար է ազդում կազմվածքի վրա եւ խանգարում է նիհարելուն։ Այս մասին տեղեկացնում է Eat This, Not That!-ը։

Սննդաբան Էշլի Նեյդերը հավաստիացնում է, որ նիհարելիս կարեւոր է ոչ միայն բարձր կալորիականություն ունեցող մթերքներից, այլեւ շաքար պարունակող ըմպելիքներից հրաժարվելը։ Քչերը գիտեն, որ ընդամենը մեկ «անմեղ» ըմպելիքը կարող է 500 կիլոկալորիա ավելացնել կերակրացանկին։

Կազմվածքի համար վնասակար ըմպելիքների ցուցակում առաջինը այն հյութերն են, որոնք, սննդաբան Կլարա Լոուսոնի խոսքով, շատ շաքար են պարունակում եւ օգտակար բջջանյութ չունեն։ Նա խորհուրդ է տալիս ուտել թարմ միրգ հյութի փոխարեն կամ ընտրել այնպիսի ըմպելիքներ, որոնց մեջ շաքարի պարունակությունն ամենափոքրն է, եւ խմել բաժակի կեսից ոչ ավելին։

Ալկոհոլային կոկտեյլները նույնպես վնասակար են նիհարելու համար։ Սննդաբան Լինդսի ԴեՍոտոն խորհուրդ է տալիս խմել ցածր ածխաջրածնային գարեջուր կամ փրփրուն գինու էքստրա-բրյուտ այնպիսի կոկտեյլների փոխարեն, ինչպիսին են, օրինակ, Պինա կոլադան եւ Մարգարիտան։ Անկախ ընտրված ալկոհոլային ըմպելիքից, մասնագետները խորհուրդ չեն տալիս խմել օրական 1-2 գավաթից ավելի։

Վնասակար ըմպելիքների ցոցակում, ինչպես եւ պետք էր սպասել, հայտնվել են նաեւ գազավորված ըմպելիքները, չէ՞ որ դրանցում շատ շաքար կա։ Ավելին, դիետիկ գազավորված ըմպելիքները նույնպես վնասակար են, եւ դրանք չի կարելի առողջ ընտրություն համարել։ Դրանց կազմում կան արհեստական քաղցրացնողներ, որոնք ոչ միայն ուժեղացնում են ավելի կալորիական մթերքների հանդեպ հակվածությունը, այլեւ, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, կարող են խախտել արյան մեջ շաքարի մակարդակի կանոնավորումը եւ աղիքային մանրէների հավասարակշռությունը։ Գազավորված ըմպելիքը կարելի է փոխարինել բուրավետ սելտերյան ջրով։

Նիհարել ցանկացող մարդիկ նաեւ չպետք է սուրճի մեջ բուրավետ բարձրկալորիական սերուցք ավելացնել։

«Ավելի լավ է սուրճին ավելացնել ոչ քաղցր վանիլային նշի կաթ կամ վարսակի կաթ»,- ասել է Նեյդերը։

Վնասակար ըմպելիքների ցուցակի հինգերորդ տեղում սպորտային քաղցր ըմպելիքներն են, որոնք նույնպես շատ շաքար եւ կիլոկալորիաներ են պարունակում։ ԴեՍոտոն խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ պարզ ջրին, կանաչ թեյին կամ սեւ սուրճին, եթե մարզումն անցկացվում է օրվա սկզբում։ Այդ ըմպելիքները նպաստում են ճարպի տրոհմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular