ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում ինքնաթիռ Է կործանվել.կան զոհեր (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խաբարովսկի երկրամասում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինքնաթիռն ընկել է այս գիշեր «Կալինկա» օդանավակայանի մոտ։ ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի քննչական վարչությունը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Sierra P2002 օդանավում եղել է երկու մարդ, մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել։

«Ցավոք, կինը (օդանավի ընկնելու հետևանքով տուժած. խմբ.) մահացել է», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են առողջապահության տարածաշրջանային նախարարությունից:

Գործակալությունը տեղեկացնում է, որ կինն օդաչու էր։

Քրեական գործ է հարուցվել է ՌԴ ՔՕ 263–րդ հոդվածով՝ «երթևեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում», առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում: Ինքնաթիռի կործանման երեք վարկած է դիտարկվում՝ օդաչուի սխալ, օդանավի տեխնիկական անսարքություններ, եղանակային անբարենպաստ պայմաններ։ Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular