ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական թանգարանի աշխատակիցները պատմել են միջնադարյան Հայաստանի բժշկության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

meschanskayasloboda.moscow-ը գրում է, որ Մոսկվայի հայկական թանգարանի և Ազգերի մշակույթի մասնագետները տեղեկատվություն են տարածել միջնադարում Հայաստանի բժշկական պրակտիկայի մասին:

Ըստ մշակութային հաստատության կայքի հետազոտողները տեղեկատվություն ստանալու համար դիմել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի ինստիտուտ, որտեղ պահվում են հայ ականավոր գիտնականների, բժիշկների, միջնադարի բնագետների յուրօրինակ ձեռագիր աշխատանքները: Այն ժամանակվա բժիշկները պատրաստում էին «արքայական» բալասաններ, բուսական թեյեր և նույնիսկ օծանելիք:

Միջնադարի հայ բժիշկների հիմնարար աշխատանքները պատկանում են բժիշկներ Մխիթար Հերացուն և Ամիրդովլաթ Ամասիացուն: Նրանց բուժարանները վիթխարի ներդրում են ունեցել հայ դասական բժշկության զարգացման գործում: Մխիթար Հերացու օրոք Հայաստանում հայտնվել են առաջին հիվանդանոցներն ու կլինիկաները, հակաբակտերիալ դեղամիջոցները և կենսաբանական ակտիվ հավելումները հիմնված բուսական բաղադրիչների վրա:

Հայ բժիշկները ջանում էին սովորել մարդու անատոմիան նկարագրելով առանձին օրգանների կառուցվածքը և նման կերպ  նպաստել են ժամանակակից բժշկության զարգացմանը: Նրանք նաև առաջ են քաշել համարձակ վարկածներ վարակների ծագման վերաբերյալ: Այդ ժամանակաշրջանի բժշկությունը սերտորեն առնչվել է կրոնական էթիկայի և քրիստոնեական արժեքների հետ, որոնք են ողորմածությունը, կարեկցանքը, սերը մերձավորի հանդեպ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular