ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երասխի շուրջ կատարվողն իրականացվում և համակարգվում է Թուրքիայի կողմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր է ինչ լարված է իրավիճակը Հայաստանի սահմանին՝ Երասխ գյուղում, որը կից է Տիգրանաշենին։ Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչև ժամը 02։00-ն ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանն էլ վիրավորում է ստացել։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

Հարցին, թե ինչ պատճառով է այսօր սահմանում ստեղծվել նման իրավիճակ` թուրքագետը պատասխանել է․ «Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Մեր տարածաշրջանում բախվում են հարյուրավոր մասնավոր և պետական շահեր։ Այն ինչ կատարվում է հատկապես 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ փոխվեց տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը, գալիս է ցույց տալու, որ հիմա ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն։ Մենք հիմա դա ենք տեսնում։ Նշեմ, որ այդ գործընթացին մասնակից են տարբեր ուժեր՝ բացառությամբ Հայաստանի։ Երասխի շուրջ կատարվողն էլ հենց այս կտրվածքով պետք է դիտարկել։ Սա ոչ թե Ադրբեջանի ցանկությունն է՝ կտրել Հայաստանի հյուսիսն ու հարավն իրար կապող ամենակարևոր հատվածը, սա ոչ թե սահմանային առանձին միջադեպ է, այլ այս ամենը մաս են կազմում այն մեծ ռազմավարության, որ իրականացվում և համակարգվում է Թուրքիայի կողմից, որը հիմա տեսնում է հնարավորություն՝ Հարավային Կովկասը վերցնելու լիարժեքորեն իր վերահսկողության տակ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular