1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանության թերմացքներից էլիտա է ստեղծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018թ․ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ամենատարակուսելի և քննարկվող որոշումները մի շարք առանցքային պաշտոններում նախկին իշխանության՝ ոչ լավ համբավ ունեցող կերպարների նշանակումներն էին։ Ոստիկանապետի պաշտոնում, օրինակ, Վալերի Օսիպյանն է նշանակվում, ում անգամ գեներալի ուսադիրների նվիրեցին։ Այս և մի շարք այլ նշանակումներ հարուցել էին հանրության զարմանքը։ Հեղափոխական փոփոխություններ ակնկալող մարդիկ արդյունքում ստանում էին նախկինների օրոք ձախողված, վատահամբավ պաշտոնյաների։

Փաշինյանի այս պահվածքը շարունակվում է նաև այսօր։ Սեփական կուսակիցներին պաշտոնի նշանակելու հետ միաժամանակ նա նաև առաջ է քաշում նախկին իշխանություններից իրեն ժառանգություն մնացած անձանց, երբեմն նույնիսկ շատ ավելի բարձր դիրքերում։ Նշանակում է այնպիսիներին, որոնք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք նույնիսկ երազել չէին կարող նման պաշտոնների նշանակվելու մասին՝ հաշվի առնելով իրենց մտավոր և բարոյական նկարագիրը։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սեփական էլիտա է ստեղծում իր ապիկար կուսակիցներից և նախկին իշխանության թերմացքներից։ Բնությունից կասկածամիտ և թանձրամիտ լինելով՝ Փաշինյանն իր կողքին տանել չի կարողանում ավելի խելացի և պատրաստված անձանց ներկայությունը, իսկ ընդհանուր գորշության ֆոնից երբեմն առանձնացողներից անհապաղ ազատվում է։ Եթե Հայաստանի նախկին ղեկավարները իրենց շուրջ էին հավաքում լուրջ փորձառություն, կրթություն, հմտություններ ունեցողներին, Փաշինյանի դեպքում լիովին հակառակ պատկերն է։ «Որքան գորշ, այնքան լավ» սկզբունքով առաջնորդվող Փաշինյանը նույնիսկ սեփական թիմից է վախենում, կարծում, թե այդպիսի կերպարները վտանգ են ներկայացնում իր խախուտ իշխանության համար։ Իսկ դա անպայման բերելու է ձախողման։ Մի իշխանություն, որտեղ չկան լայնախոհ և լավ կրթություն ստացած պաշտոնյաներ, հաջողելու որևէ շանս չունի։

Հայկ Վարոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular