ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն ասաց՝ 5 թատրոնը հերիք է.Ռոբերտ Հակոբյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Երբ ժամանակին փակվեց Փոսի թատրոնը, այն ժամանակ էլ ոչ ոք ոտքի չկանգնեց, չպայքարեց: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց դերասան Ռոբերտ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այստեղ ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ էլ չի լինելու, լինելու է ինչ-որ սննդի կետ կամ նման մի բան: Այսօր մենք պետք է համախմբվենք: վաղն էլ կմիավորեն տիկնիկային թատրոնները, հաջորդ օրը կմիավորեն դրամատիկական թատրոնները: Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն ասաց՝ 5 թատրոնը հերիք է, ինչի՞ են պետք այդքան շատ թատրոններ»,-ասաց նա:

Մեկ այլ դերասան էլ նշեց. «Ինչպե՞ս կարելի է թատրոն փակել: Մենք մեռնում ենք, թատրոնը մնում է: Դուք էսօր էդ պաշտոնին կաք, վաղը չկաք: Թատրոնը որ փակեցիք, կարծում եք հե՞շտ է թատրոն բացելը: Հարեւան Վրաստանում թատրոններ են բացվում: Տեսեք, նրանք աշխարհ են զարմացնում իրենց արվեստով, իսկ մենք աշխարհին զարմացնում ենք մեր էշությամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular