ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական․ Չելսիի ֆուտբոլիստը տեղափոխվեց լոնդոնյան մեկ այլ ակումբ

ՍՊՈՐՏ

Կենտրոնական պաշտպան Մարկ Գուեին «Չելսիից» տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»՝ մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց (ներառյալ բոնուսները):

«Քրիսթալ Փելասի» պաշտոնական կայքը հայտարարել է անգլիացի 21-ամյա կենտրոնական պաշտպանի տեղափոխելու մասին, ում հետ պայմանագիր է կնքել մինչ 2026-ի ամառը: Պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:

Նշենք, որ Գուեին վերջին մեկ ու կես մրցաշրջանն անցկացրել է վարձավճարով «Սուոնսիում», որի կազմում անցկացրել է 59 հանդիպում և երկու անգամ խաղացել է փլեյ-օֆֆում ՝ Պրեմիեր լիգա դուրս գալու համար:

Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 13-ին, իսկ ահա օգոստոսի 14-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Քրիսթալ Փելասին»։ Գուեին կարող է նոր թիմի կազմում իր նորամուտը նշել հենց իր նախկին թիմի դեմ խաղում։

Աղբյուր` ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular