ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները հարձակվել են Վլադիմիր Սոլովյովի վրա Ղարաբաղի մասին ճշմարտությունը ասելու պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ կատաղած ադրբեջանցիների ոհմակը «հարձակվել» է ռուս լրագրող և հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովի վրա այն պատճառով, որ նա իր ուղիղ հաղորդման ընթացքում բարձրաձայնել է անցանկալի պատմական ճշմարտություններ Արցախի մասին, և ասել է թե ու՞մ է այն իրականում պատկանում:

Սոլովյովը հիշեցրել է ադրբեջանցիներին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, և իր կամքով չի դարձել Ռուսաստանի կայսրության մաս: Նա շեշտել է, որ հայերը միշտ էլ ապրել են Արցախում Նոյի ժամանակներից ի վեր, երբ տապանը կանգ է առել Արարատ լեռան լանջին, իսկ հայերի հետքերը այնքան հին են, որ հնարավոր է դրանցով գտնել նրանց պատմական բնակության վայրերը:

Ռուս լրագրողը նշել է, որ Բաքուն կարող է պատմություններ հորինել այնքան, որքան ցանկանում է, պնդելով, որ Ղարաբաղում հայկական եկեղեցիները ալբանական են, բայց ճշմարտությունից խուսափել հնարավոր չէ. պատմական հուշարձանների վրայի եզակի հայկական այբուբենը հայ մշակույթին պատկանելու վկայություններ են:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ «միջազգային իրավունքը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս», ըստ Սոլովյովի, դա չի նշանակում, որ Ղարաբաղը չի կարող դառնալ անկախ պետություն կամ Հայաստանի մաս, ինչպես օրինակ  Հարավսլավիան, Գերմանիայի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և այլ եվրոպական երկրներ, որոնք դեռ վերջերս աշխարհի քարտեզի վրա չեն եղել:

Իհարկե, Արցախի մասին ճշմարտությունը ցավ է պատճառում ադրբեջանցիներին, ուստի նրանք անմիջապես արձագանքել են Սոլովյովի խոսքերին: Ընդդիմադիր «Azadliq» թերթը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևը մի անգամ անձնական ինքնաթիռով Բաքու է բերել «իր ընկեր Պուտինի ընկեր» Սոլովյովին և հարցազրույց տվել նրան, և թերթը նախագահից պահանջել է բացատրել, թե «ի՞նչ ընդհանուր շահեր ու կողմեր են կապում նրան Ադրբեջանին ատող և հայերին պաշտպանող մարդու հետ»:

Ֆեյսբուքում թերթի հրապարակման տակ արված մեկնաբանություններում կարելի է տեսնել Սոլովյովի հասցեին հնչող բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ և մեղադրանքներ առ այն, որ նա ծախու է, ինչը սպասելի է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular