ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի մանդատը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի տեղեկություններով «Հայաստան» դաշինքը արդեն քննարկել և որոշել է Ռոբերտ Քոչարյանի մանդատը վերցնելու հարցը։ Ռոբերտ Քոչարյանը իր թիմակիցների հետ միասին որոշել է, որ ինքը մանդատ չի վերցնելու և չի գնալու խորհրդարան։ «Հայաստան» դաշինքի առաջնորդը դաշինքի լիդեր է մնալու խորհրդարանից դուրս և բոլոր հարցերը կարգավորելու է դրսից։ Այդ որոշումը բավականին երկար է քննարկվել և չնայած, որ դաշինքում շատերը համաձայն չեն եղել որոշման հետ, հատկապես Դաշնակցությունը կողմ է եղել, որ Քոչարյանը գա խորհրդարան, սակայն վերջնական որոշումը եղել է մանդատից հրաժարվելը։

Իհարկե, բոլորն են հասկանում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ստանձներ մանդատը և գնար խորհրդարան, ապա այնտեղ նա, փաստացի, լինելու էր երկրորդ կենտրոնը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ստատուսը որպես նախկին նախագահ, շատ բարձր է քան ցանկացած այլ ստատուս։ Եվ չնայած որ Ռոբերտ Քոչարյանի ստատուսը խորհրդարանում ավելի բարձր էր լինելու անգամ ԱԺ նախագահի ստատուսից, այնուամենայնիվ ՀՀ երկրորդ նախագահը որոշել է չվերցնել մանդատը և խորհրդարանից դուրս կառավարել ամբողջ ֆրակցիան և դաշինքը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular