Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա բռնապետության հաստատման սովորական, թափթփված ու փնթի գործընթաց է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ 4 քաղաքական ուժերի միասնական դիմումը: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք դիմումի քննության ընթացքին, խոսել նաև մի շարք այլ գործընթացներից:

«Ինձ համար ակնհայտ է, որ ՍԴ-ի աշխատանքները շատ ցածր մակարդակով են կազմակերպված: Խոսքն առաջին հերթին ՍԴ-ի՝ մինչ այժմ կայացրած աշխատակարգային որոշումների, մասնավորապես, ԿԸՀից բացի հարակից պատասխանողների ներգրավման մասին է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես երրորդ կողմ ներգրավելու վերաբերյալ որոշումն արդեն վկայում է, որ դատարանը որոշակի կողմնակալ վերաբերմունք ունի դատավարության գործընթացի մասնակիցների նկատմամբ: Նշվածը համադրելով ընթացող դատավարության կազմակերպական խնդիրներին, որոշումների կայացման ընթացքին՝ մեծ հաշվով, դատարանից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Ղազարյանը:

Նշվածը հիմնավորելու համար մեր զրուցակիցը մի օրինակ բերեց. «Ըստ օրենքի՝ ընտրական վեճերի քննարկումն իրականացվում է բացառապես բանավոր ընթացակարգով: Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է մի անգամ գա նիստերի դահլիճ և խորհրդակցական սենյակ գնա միայն վերջնական որոշում կայացնելու նպատակով: Բացառությամբ, իհարկե, ընդմիջումների: Բայց այն միջնորդությունները, որոնք ներկայացնում էր դատավոր Հրայր Թովմասյանը՝ կապված նաև ՀՀ նախագահին որպես վկա դատարան հրավիրելու հետ, Արման Դիլանյանի նախաձեռնությամբ քննարկվեցին ոչ թե բանավոր ընթացակարգի՝ նիստի ընթացքում, այլ խոհրդակցական սենյակում: Ընդ որում, խոսքը ոչ թե աշխատակարգային նիստի, այլ ինչ-որ անհասկանալի խորհրդակցության մասին է. դատարանի աշխատանքի նման ռեժիմ օրենքով նախատեսված չէ:

Այնուհետև վերադարձան աշխատակարգային որոշումով՝ մերժելով նշված միջնորդությունը: Սա նշանակում է, որ սցենարից դուրս ցանկացած զարգացում դատարանի կողմից միանգամից մերժվում է: Ու հետաքրքիրն այն է, որ շաբաթ օրը ՔՊ-ի վարչության նիստ է տեղի ունեցել, և այդ կուսակցությունն արդեն որոշել է, թե 8-րդ գումարման ԱԺ-ում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Այսինքն, ակնհայտ է, որ իրենք տեղյակ են, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու, վստահ են, որ ընտրության արդյունքները չեն չեղարկվելու, և ամեն ինչ անփոփոխ է մնալու»:

Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումներին՝ Է. Ղազարյանը նշեց, որ նրա դիտարկումներից ակնհայտ է դառնում հետևյալը. «Փաստորեն, մեր ԿԸՀ-ն, ի դեմս առնվազն իր նախագահի, չի տիրապետում ընտրության և ընտրության կազմակերպման գաղափարախոսությանը: Տպավորություն ունեմ, որ ԿԸՀ նախագահի պատկերացումներում ընտրությունը միայն քվեարկությունն է, որովհետև իր ներկայացրած բոլոր դիտարկումները վերաբերում էին քվեարկության կազմակերպմանը և այդ ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումներին, մինչդեռ ԿԸՀ-ն ոչ միայն քվեարկության, այլև ընտրությունների կազմակերպման համար է պատասխանատու: Մեծ հաշվով, փաստարկները շատ թույլ են՝ ի հակակշիռ այն փաստարկների, որոնք ներկայացրել են դիմող կողմերը, և որոնք շատ ավելի ընդգրկուն են ու շատ ավելի համակարգային:

Մասնավորապես, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացրած փաստարկները և դրանց ազդեցության չափը լիուլի հիմք են տալիս, որպեսզի արդար ու օբյեկտիվ դատարանի պարագայում ընտրությունների արդյունքները ճանաչվեն առոչինչ և նոր ընտրություններ կազմակերպվեն: Մինչդեռ ՍԴ այս կազմից ակնկալիքները մեծ չեն. եթե հետևեք դատավորների վարքագծին, տրված հարցերի բովանդակությանը, նրանց շատերի համար որոշումն արդեն հենց իրենց մտքում արդեն կայացված է: Ընդ որում, ոչ թե իրենց կամքով է, այլ այդ որոշումն իրենց պարտադրված է, որովհետև նրանց մեծ մասը, լինելով ոչ լեգիտիմ, արդեն իսկ օրվա քաղաքական իշխանություններից կաշկանդված է և հակված է կատարելու նրանց պահանջները, ցանկությունները և օրակարգային խնդիրները»:

Դիտարկելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացներն ավելի երկարաժամկետ՝ ավելի քան մեկ տարվա կտրվածքով՝ մեր զրուցակիցը իշխանության երկու նպատակի մասին մատնանշեց: «Շատերի մոտ տպավորություն կա, որ ՍԴ-ի դեմ արշավը կապված էր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հետ, այսինքն, որ ցանկալի արդյունք ստանան: Իհարկե, չեմ բացառում, որ մոտիվացիան կարող էր նաև դա լինել, բայց այս մեկ տարվա իրադարձությունների համադրությունը հստակ հիմք է տալիս եզրակացնել, որ ՍԴ-ի դեմ արշավը երկու նպատակով էր իրականացվում. առաջին՝ Արցախը թշնամուն հանձնելուց հետո միջպետական համաձայնագրերը ՍԴ-ում վավերացնելու համար, ինչը նախորդ կազմի պարագայում գործնականում բացառվում էր: Հիմա տեղի է ունեցել Արցախի հանձնում, և սպասվում է միջպետական համաձայնագրերի կնքում, ինչը և պետք է վավերացվի ՍԴ-ում: Երկրորդ նպատակի հիմքում ընտրությունների արդյունքներն են: Ակնհայտ էր, որ այս գործընթացներից հետո Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ չէին կարող լինել, և 2021-ին կատարվածն ընտրական գործընթացների մեր պատմության մեջ ամենամեծ խայտառակությունն էր: Իսկ ՍԴ-ի խնդիրը դա վավերացնելն է, այս հանցավոր իշխանությունների գոյությունն ամրապնդելն է և դրանց անփոփոխելիության ապահովումը, ինչին մի քանի օրից ականատես կլինենք»:

Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Սյունիքի համայնքապետների, քաղաքապետների նկատմամբ իրականացվող գործընթացներին, ինչպես նաև պետական ապարատում տեղի ունեցող խոստացված կադրային ջարդին: «Սա բռնապետության հաստատման սովորական, պրիմիտիվ ու թափթփված գործընթաց է: Ցավոք, իրավապահ մարմինները, դուրս գալով օրենքով իրենց վերապահված առաքելության շրջանակից, դարձել են պատժիչ գործիք քաղաքական բռնապետի համար: Եվ բավական չէ՝ ապօրինություններ են իրականացնում, այդ ամենն իրականացնում են այն սցենարով, ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին նկարագրել էր:

Նախ՝ մարդուն բերման ենթարկելու համար պետք է անհրաժեշտություն լինի: Եթե իրավապահ մարմինները որևէ մեկին հրավիրում են իրենց մոտ, ու այդ մարդը կամովին ներկայանալու պատրաստակամություն է հայտնում, նրան բերման ենթարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Օրինակ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպանները հայտնել էին, որ նա պատրաստ է ներկայանալ: Նրան բերման ենթարկելու անհրաժեշտություն չկա, առավել ևս՝ ասֆալտին պառկեցնելով, հատուկ ջոկատայիններով: Պարզ է, որ այս թատերականացված անհարկի միջամտությունն արվում է մարդուն նվաստացնելու, նրա արժանապատվությունը վիրավորելու, վերոնշյալ նկարագրված սցենարն ապահովելու, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչներին վախեցնելու, լռեցնելու նպատակով: Սա հենց տոտալ բռնապետության փնթի ու թափթփված դրսևորում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նման վարքագիծը դիտարկելով նաև բարոյական հարթության մեջ ու խոսելով նաև պատերազմի մասնակիցների նկատմամբ նման վերաբերմունքից՝ Էդգար Ղազարյանը շեշտեց. «Պատերազմի մասնակիցներն առավել խոցելի են այդ առումով, որովհետև դավաճանի համար, որը հայրենիքը հանձնել է թշնամուն, հայրենիքի պաշտպաններն ավելի վտանգավոր, ավելի անընդունելի մարդիկ են: Եվ խոսքը միայն Սյունիքի այն համայնքապետների ու քաղաքապետների, ինչպես նաև բոլոր այն մարդկանց մասին չէ, որոնք կամավորագրվել ու մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը: Այսօր պատերազմից հրաշքով ողջ մնացած մեր զինվորականների նկատմամբ 1200-ից ավելի քրեական գործեր են հարուցված:

Մեր բանակի սպայական կազմի գերակշիռ մասն այսօր անցնում է տարբեր քրեական գործերով՝ առնվազն վկայի, էլ չեմ ասում՝ մեղադրյալի կարգավիճակով: Սյունիքի Քարահունջի համայնքի վարչական ղեկավարին՝ կնոջը, ձերբակալել ու հիմա էլ կալանավորել են միայն նրա համար, որ նա քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել համայնքի ղեկավարի մոտ, որ համայնքի ղեկավարն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում սոցիալական օգնություն հատկացնի մարդկանց: Ընդ որում, այն հատկացրել է բանկային համակարգի՝ փոխանցումների միջոցով և համայնքի բյուջեից, ինչը ՏԻՄ-երի լիազորությունների մեջ է: Սա իրավական գործընթաց համարե՞նք:

Պարզ է, չէ՞, թե որ համայնքի ղեկավարի նկատմամբ է արվում: Այն ղեկավարի, որը պահանջել է Փաշինյանի հրաժարականը, որն անդամակցել է մի կուսակցության, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքում: Օրինակ՝ երբեք ՔՊ-ի համակիր համայնքի ղեկավարներից ոչ ոքի պարագայում մինչ օրս նման խնդիր չի առաջացել: Իսկ այն համայնքի ղեկավարը, որն իր հրաժարականն է պահանջում, իրավապահ մարիններով գնում ու լիազորությունների կատարումը վերաձևակերպում են որպես հանցագործություն ու այդ մարդկանց նկատմամբ ամենակոպիտ, ամենաբռի ամենանհամաչափ ուժի կիրառմամբ ապօրինի գործողություններ են իրականացնում: Ակնհայտ է, որ այդ գործողությունները բացառապես քաղաքական բովանդակություն ու ենթատեքստ ունեն»:

Նրա խոսքով՝ խնդիրը բոլոր այլախոհներին լռեցնելն է: Ինչ վերաբերում է նաև պետական ապարատում խոստացված կադրային ջարդին, Է. Ղազարյանը նշեց. «Սա ևս անթույլատրելի և անօրինական է, որովհետև Հայաստանում արդեն շատ վաղուց ներդրված է քաղաքացիական ծառայության համակարգը, որտեղ առանձնացվել են պետական այն պաշտոնները, որոնք պետք է փոխվեն և որոնք երբեք չպետք է փոխվեն քաղաքական փոփոխություններից հետո: Այսինքն, քաղծառայողները ոչ թե իշխող քաղաքական ուժերին, այլ պետությանն են ծառայում, նրանք հանրային ծառայություններ են մատուցում, ու նրանց պաշտոնի կայունությունը պետք է երաշխավորված լինի քաղաքական փոփոխություններից: Նախարարները, փոխնախարարները, վարչական պաշտոն զբաղեցնողները կարող են փոխվել քաղաքական փոփոխություններից հետո, բայց քաղծառայողների նկատմամբ որևէ ներգործություն բացարձակ ապօրինություն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մեր տան մեջ մեքենայից քերում են Արցախի դրոշը, զուգահեռ իրականության մեջ՝ պատրաստվում տոնի. Արթուր ՂազինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Ծանոթ ու միարժամանակ անհայտ… մոխրամանԳիտնականները պարզել են Էբոլա տենդի նոր բռնկման պատճառըԶինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեղադրանքով. ՔԿԱդրբեջանցիները ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնումՓորձագետ. Ռուս խաղաղապահները չեն հեռանա Լեռնային ՂարաբաղիցՍեպտեմբերի 21-ի միջոցառումն, ըստ էության, Հայաստանի անկախության մահվան հոգեհանգստի արարողությունն է լինելու. ԻշխանյանԳազանջատում՝ մի շարք հասցեներումԶոհերի հարազատները հրաժարվեցին գնալ կառավարություն՝ պնդելով, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը պետք է չեղարկվիԻնչու՞ և ինչպե՞ս «Անդրկովկասյան Տրանսսիբ»-ը Վրաստանի համար հարցեր առաջացրեցՀյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներԱրթուր Վանեցյանը ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնինԳորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը և պոկել արցախյան խորհրդանիշները (տեսանյութ)Քոչարյանը չի մեկնի ՄոսկվաՀրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ ՓաշինյանըԶոհվածների ծնողներին հրավիրում են սեպտեմբերի 21-ի միջոցառմանը, ասելով, թե հուշ-երեկո է լինելու. ուշքի եկեք, նիկոլն էն մարդը չէ, ով ի զորու է հարգել զոհված տղերքի հիշատակըԱռանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք. Արմեն ԳրիգորյանՄեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Արմեն Աշոտյան«Ադրբեջանցիները զենքերով հարվածել են մեր զինվորներին հաց տանող մեքենային ու հայհոյել»․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Որոտանում տիրող իրավիճակի մասինԲողոքի ակցիա՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարության». ուղիղԿարո՞ղ է արդյոք գրիպի դեմ պատվաստումն օգնել COVID-19-ի դեմ ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին «Կշարունակենք Թուրքիայի՝ համաշխարհային տերության փոխակերպումը». Էրդողանը պատրաստվում է 2023-ի ընտրություններին Պուտինը կոչ է արել աշխատել թալիբների կառավարության հետ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. Փաշինյան Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երևան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամԱդրբեջանական զինուժն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. վիրավորվել է ՊԲ զինծառայողՍպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի հետ Նոր նշանակում Նիկոլ Փաշինյանի որոշմամբՄահացել է լեգենդար ZX Spectrum համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների և գործողությունների. Իշխան Սաղաթելյան Ինչո՞ւ է Հայաստանը լռում Կապան-Գորիս ճանապարհին տեղի ունեցածի վերաբերյալ Որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետը՝ սահմանազատման և սահմանագծման մասին Գազ չի լինի հետևյալ հասցեներումԱնկախության 30-ամյակի միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգության նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները․ ոստիկանությունԳնաճը սպառնալիք է հանրային անվտանգության, ներդրումային միջավայրի և սոցիալական կայունության համար«Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է պարգևավճարները ստանալուց. այն կուղղվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծմանը 18-ամյա երիտասարդը դանակահարել է 20 ամյա մի երիտասարդի. ոստիկանություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում«Սևան» ազգային պարկ»-ի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր լավ համագործակցության վրա՝ պատրաստ ենք խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու ԼՂ խաղաղ գործընթացին». ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ինչպե՞ս շեղել ժողովրդին․ համառոտ ձեռնարկ Նիկոլ ՓաշինյանիցԱդրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան Խոշոր ավտովթար՝ Քանաքեռում. կան վիրավորներՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված