Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ին­չո՞ւ են թու­լաց­նում Սյու­նի­քը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկիրը՝ անհավանական մեծ խնդիրների առջև, թշնամին երկրի սահմաններից դուրս չի գալիս, իսկ ինչո՞վ են զբաղված օրվա իշխանությունները: Ճիշտ է՝ բացառապես շոու անելով ու «մուռ հանելով»: Այլ կերպ չես մեկնաբանի, օրինակ՝ Սյունիքի մարզի համայնքապետների ձերբակալություններն ու կալանավորումները: Ընդ որում, այն «բեմադրությունը», որ իրականացվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հանդեպ, երբ մարդուն ցուցադրաբար պառկեցնում են գետնին, որ նկարեն, պարզապես ի ցույց է դնում այս ամենի բացառապես քաղաքական բնույթը: Երևի այդ տեսանյութերն ուղարկում են Նիկոլ Փաշինյանին, որ «սիրտը հովանա»:

Քրեական գործ է հարուցվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ (ի դեպ, թե՛ Զաքարյանը, թե՛ Փարամազյանը բազմազավակ հայրեր են), ձերբակալել են Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանին, կալանավորել են Քարահունջ վարչական տարածքի ղեկավար Լուսինե Ավետյանին, իշխանությունների թիրախում են նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Մի խոսքով՝ Փաշինյանի թիրախում Սյունիքի համայնքապետներն են, մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել, Մխիթար Զաքարյանն անգամ վիրավորում է ստացել, մարդիկ, որոնք սահման են պահում, երկիր են պահում, մարդիկ, որոնց համար թանկ է մեր երկրի ամեն մի թիզը: Այս ամենը շատերին հիմք է տալիս եզրակացնել, որ նշյալ գործընթացները նպատակ ունեն թուլացնել Սյունիքը:

Առավել ևս, որ տեղերից ստացվող տեղեկություններով, իրավապահ մարմիններ են կանչվում նշյալ բնակավայրերի բնակիչները, այդ թվում և հատկապես՝ կանայք, որպեսզի սուտ ցուցմունք տան իրենց համայնքների ղեկավարների դեմ, թե իբր ընտրակաշառք են ստացել: Ընդ որում, խոսքը օրինական ճանապարհով, ձևակերպված սոցիալական օգնությունների մասին է, որոնք անապահով ընտանիքներին տրվել են պարբերաբար: Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում մասնավորաբար որոտանցի կանայք ասում էին, թե կթողնեն, դուրս կգան գյուղից, ով ուզում է, թող գա ու ապրի, սահման պահի: Ցավալի տեսարան էր, բայց... Չէ, սիրելի քույրեր ու մայրեր, անկեղծ ասած, հազիվ թե այդ հեռանկարը վախեցնի կամ անհանգստացնի այս իշխանություններին: Իսկ գուցե հակառա՞կը, գուցե նրանց հենց դա էլ պե՞տք է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Ամենադիտված