Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վտանգավոր խաղ ու միջամտություն տնտեսության մեջ, ինչն անթույլատրելի է ու լավ տեղ չի տանում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը երկու տեսանկյունից է դիտարկում: «Այո, որոշակի ակտիվություն պետք է լիներ: Երբ չես խանգարում՝ բնական է, որ աճ պետք է լինի, բայց երբ բացարձակ թվերով ու պատճառներով ենք դիտարկում, ապա որևէ աճ էլ չենք ունեցել: Տնտեսական ակտիվությունը ոչ թե բացարձակ թվերով, այլ տոկոսով է աճել: Այո, 2020 թվականի համեմատ կարող է տնտեսական ակտիվության մակարդակն աճած լինել, որովհետև նույն կառավարության հրապարակած ցուցանիշով 7,8 տոկոս անկում ենք ունեցել: Իսկ երբ երկիրը լոքդաունից դուրս է գալիս, տնտեսական ակտիվության աճը բնականոն երևույթ է: Եթե կառավարությունը խիստ չի խանգարում, սովորաբար, ակտիվության աճ է նկատվում: Հիշենք, որ 2020 թվականի ընթացքում ամեն ինչ փակ էր, մարդիկ դուրս չէին գալիս, չէին ծախսում, իսկ այժմ բաց է, և մարդիկ օգտվում են տարատեսակ զվարճանքի կենտրոններից, հանրային սննդի օբյեկտներից, որոշակի չափով բարելավվել են առևտուրն ու վարձատրությունը: Նաև որոշակի չափով տուրիստական ներհոսք ենք ունեցել, փոքրինչ ավելացել են տրանսֆերտները: Այս ամենի ֆոնին մենք, բնականաբար, պետք է բնականոն աճ ունենայինք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Միևնույն ժամանակ շեշտեց՝ իր համար առաջնայինը գնաճի ցուցանիշն է: «Քանի որ տնտեսական ակտիվության աճը, ՀՆԱ-ն և մնացած մակրոտնտեսական ցուցանիշները դրամական արտահայտությամբ են տրվում, և պետական մարմինները դրանք մանիպուլ յատիվ կերպով են ներկայացնում, առաջին հայացքից թվում է, որ մենք աճ ունենք: Բայց երբ դա համեմատում ենք փոխարժեքի հետևանքով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով առաջացած գնաճի հետ, բնականաբար, գալիս ենք այն եզրահանգմանը, որ որևէ որակյալ աճ չենք գրանցել»,-ասաց նա՝ խնդիրը դիտարկելով նաև այլ տեսանկյունից:

«Ի՞նչ արեց պետությունը: Փոխարժեքի վրա ազդեցություն թողեց, բարձրացրեց այն, որոշ չափով հարկային հավաքագրումներ կատարեց, իսկ հիմա, երբ արդեն եկել է պետական գնումների ժամանակահատվածը, նորից փոխարժեքի վրա ազդեցություն է թողնում, նվազեցնում է այն, որ էժանով անհրաժեշտ ինչ-որ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերի: Այնուհետև նորից ազդեցություն է թողնում: Սա վտանգավոր խաղ է, վտանգավոր միջամտություն է տնտեսության մեջ, որն անթույլատրելի է և մեզ լավ տեղ չի տանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացարձակ թվերով դիտարկելու դեպքում ընդհանրապես ակտիվություն չունենք: Միևնույն ժամանակ, Նաիրի Սրագսյանի դիտարկմամբ՝ արձանագրված որոշակի աճի հետ կառավարությունը որևէ առնչություն չունի: «Որևէ մեկը էլ չի կարող փորձել դա վերագրել իր գործունեությանը, որովհետև կառավարությունը համակարգված տնտեսական քաղաքականություն չի իրականացնում, կառավարությունը չունի տնտեսական նպատակադրված ինչ-որ կետ, որին պետք է հասնի: Կառավարության կողմից որևէ քայլ չի արվում: Իսկ մնացածը տնտեսվարողների աշխատանքի արդյունքն է: Բիզնեսը, սովորաբար, այսպես ասած, աճելու բնավորություն ունի: Այսինքն, ցանկացած տնտեսվարող փորձում է նախորդ տարվա համեմատ որոշակի աճի ցուցանիշ ապահովել: Դա բնական երևույթ է, որովհետև եթե աճի ցուցանիշ չի ապահովում, նշանակում է՝ գնահատում է, որ լավ չի աշխատել: Բացի նրանից, որ արձանագրված ցուցանիշը տնտեսվարողների քաղաքականության արդյունքն է, կա նաև երկրորդ գործոնը. չմոռանանք սեզոնային բնույթի գյուղատնտեսական արտադրանքի մասին: Մենք ունենք գյուղատնտեսական արտադրանքի վաճառք ինչպես տեղում, այնպես էլ արտահանման ծավալների աճ»,-ասաց նա:

Իսկ թե նույն գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային վաճառքը, տրանսֆերտներն ու զբոսաշրջությունը որքանո՞վ կարող են ազդել տնտեսության վրա ավելի երկարաժամկետ տեսանկյունից, Նաիրի Սարգսյանը նկատում է. «Մեր տնտեսության կառուցվածքում մոտավորապես 65-70 տոկոսը կազմում է առևտուրը: ՓՄՁ-ները ևս շատ մեծ տեսակարար կշիռ ունեն: Ես չեմ ուզում ՓՄՁ-ի դերը նվազեցնել, իրենք կարևոր են մանավանդ ներառական տնտեսական տեսանկյունից, բայց երկարաժամկետում ներդրումների տեսանկյունից մենք պետք է տնտեսական ուղղություններ ունենանք: Կառավարությունը պետք է գերակա ոլորտներ հայտարարի ու նպատակադրված, ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում հասնի դրանց իրագործմանը: Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը երկարաժամկետում գնահատելու համար պետք է հասկանանք, թե ինչ հողային, ջրային ու նաև մարդկային ռեսուրսներ ունենք:

Այնուհետև պետք է հասկանանք մեր առավելությունները տարածաշրջանային ու համանման երկրների նկատմամբ, վեր հանենք բիզնեսի ու ներդրումների խոչընդոտները, վերացնենք դրանք, օրենսդրական ճանապարհներով լուծումներ տանք: Կարևոր են նաև տնտեսական կապեր հաստատելը, ունեցած կապերը բարելավելն ու նորանոր շուկաներ գրավելը: Այս և մյուս կարևոր ընդհանուր թեզերից հետո պետք է գնահատել ու հասկանալ՝ ինչ պետք է անել: Օրինակ՝ շեշտադրում կատարել տուրիզմի վրա, բայց չառաջնորդվելով «ով եկավ՝ եկավ» մոտեցմամբ: Նաև ռազմարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության վրա պետք է շեշտադրում կատարել: Մասնավորապես, ավանդական այգեգործությունից և անասնապահությունից անցնենք ինտենսիվ այգեգործության ու անասնապահության»:

Նաիրի Սարգսյանը մի շարք այլ ուղղությունների մասին ևս շեշտեց՝ նշելով նաև ծառայությունների ոլորտի, ինչպես նաև դեղարտադրության հնարավորության մասին. «Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ աշխարհի հեռու երկրներ ապրանքներ մատակարարելու համար փոխադրումների խնդիր ենք ունենում, իսկ թեթև ու ծավալով փոքր ապրանքները շատ ավելի շահութաբեր են հեռավոր երկրներ արտահանելու տեսանկյունից: Եթե կառավարությունը նման ուղղությունների վրա շեշտադրում անի ու հետևողական աշխատանք տանի, այդ ժամանակ կարող ենք հույս ունենալ, որ ապագայում կայուն տնտեսություն կունենանք: Մինչդեռ մոտավորապես երեք տարի է՝ բարձրաձայնում ենք այս մասին՝ կառավարությունը շատ իներտ է, չի էլ ընկալում՝ ինչի մասին է խոսքը: Այնպես որ, գնահատելով այս իրավիճակն ու նախորդ երեք տարին, երկարաժամկետ տնտեսական ակտիվության ու մակրոտնտեսական կայունության մասով եկեք այս պահին ոչինչ չտեսնենք, որովհետև իրականում ոչինչ չկա»:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև 2020 պետական բյուջեի կատարման հաշվետվությանը, որը վերջերս ներկայացվեց Ազգային ժողովում: Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին՝ մեր զրուցակիցը ընդգծեց. «Արդեն մի քանի տարի՝ բյուջեի կատարումը կապիտալ ծախսերի թերակատարումներով է իրականացվում: Մի համեմատություն անենք. պատկերացրեք ջերմոց, որն արտադրում է լոլիկ և վարունգ, ու ժամանակի ընթացքում նորմատիվներով արդիականացում է պահանջվում: Օրինակ՝ ոռոգման խողովակաշարը պարտադիր պետք է փոխել տարին մեկ անգամ կամ առնվազն բարելավել: Եթե բարելավումներ չենք անում, բնականաբար, ջրի կուրուստներ ենք ունենում, ջրային կորուստների դեպքում բարձր ինքնարժեք ենք ունենում, հետևաբար՝ նաև վաճառքի բարձր գին, վաճառքի բարձր գին ունենալու պատճառով էլ շուկայից դուրս ենք մղվում, որովհետև այլևս մրցունակ չենք լինում: Ես նկարագրված միկրոմակարդակում կապիտալ ծախսերի թերակատարման բացասական հետևանքների մասին նշեցի, բայց մակրոմակարդակում այդ նույն հետևանքներն ավելի աղետալի տեսք են ստանում: Երբ ենթակառուցվածքներ չենք ստեղծում, ջրամբարներ, ճանապարհներ, թունելներ, կամուրջներ չենք կառուցում, ստացվում է, որ Հայաստանի արտադրողների մրցունակությանն ուղղված քայլերի բացակայությունը հանգեցնում է աղետալի հետևանքների: Դրա համար աշխարհի շատ երկրներ հանրային ֆինանսների կառավարման մեջ բավականին մեծ տեղ են տալիս կապիտալ ծախսերին: Ընդ որում, ՀՆԱ-ի որոշակի տոկոսի չափով միջոցներ են ուղղում կապիտալ որոշակի ծախսերին»:

Ինչ վերաբերում է 2020 թ. բյուջեի ծախսային մասին՝ նա նշեց. «Ծախսային մասն ընդհանրապես հանցագործություն է իրենից ներկայացնում: Հիշեցնեմ, որ այդ զեկույցով հանդես եկավ նաև Հաշվեքննիչ պալատը: Ի՞նչ է նշանակում՝ պետական գնումների 40 տոկոսը մեկ անձից է կատարվել: Սա անթույլատրելի է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ
Ամենադիտված