ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի և Պուտինի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը պետք է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հանդես գալով Բունդեսթագում։

«Կասկածներ չի հարուցում, որ ԵՄ-ն իր աշխարհագրական մոտիկության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների համար իր պատասխանատվության արդյունքում, օրինակ Ուկրաինայում կամ Բելառուսում կամ էլ Արեւմտյան Բալկաններում, պետք է համապատասխան արձագանք տա ռուսաստանյան ակտիվությանը: Իմ տեսակետից մենք, որպես ԵՄ, պետք է դրա հետ կապված ուղղակի շփում գտնենք Ռուսաստանի եւ ՌԴ-ի նախագահի հետ»,-ասել է նա:

Մերկելը, մասնավորապես, կոչ է արել Ռուսաստանի հետ ընդհանուր ռազմավարականի շահերի օրակարգ ստեղծել, օրինակ՝ կլիմայի, խաղաղության եւ անվտանգության պաշտպանության, Լիբիայում եւ Սիրիայում հակամարտության լուծման բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular