1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը,  որում  նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում  «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է ԵԽԽվ կայքից:

Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։ 

ԵԽԽՎ-ն  դեռևս 2020թ. հունվարի նստաշրջանին էր ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով իսլանդացի պատգամավորի զեկույցը։

Առանձին հայտարարությամբ ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն «առանձնակի հիասթափություն» է հայտնել Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության` իր լիազորությունների իրականացման ընթացքում զեկուցողի հետ համագործակցության ձախողման, ինչպես նաև՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի համապատասխան, պարտադիր վճիռների շարունակական չկատարման  կապակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular