ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստւմները հատել են 70 000–ի շեմը. Հայաստանը նախատեսում է նոր պատվաստանյութեր ներկրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի դեմ Հայաստանում իրականացված պատվաստումների քանակն այսօր կհատի 70 000–ի սահմանը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք ընտրություններից հետո, անգամ այս երկու օրը, տեմպի բավական մեծացում ենք նկատում։ Ես նախորդիվ էլ ասել էի, որ նախընտրական լարված իրավիճակով պայմանավորված, մարդկան առաջնահերթությունները փոփոխվել էին»,– ասաց Ավանեսյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում պատվաստումների տեմպը ավելի կաճի։

Նա արձանագրեց, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսային իրավիճակը բավական հանգիստ է, բայց համավարակին վերջնականապես վերջ դնելու միակ տարբերակը պատվաստումներն են։

«Մենք աշխատանքներ ենք տանում և հույս ունենք, որ աշնանն արդեն կունենանք 1 դեղաչափով ներարկվող «Ջոնսոն» ֆիրմայի արտադրության պատվաստանյութը և «Նովովակցինա»»,– ասաց նա։

Նախարարի պաշտնակատարը դարձյալ կոչ արեց քաղաքացիներին հանգստի մեկնելուց առաջ ու արձակուրդային սեզոնին պատվաստվել` նշելով, որ 70 000 պատվաստումների մեջ ոչ մի մտահոգիչ դեպք չի գրանցվել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular