1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են քերելու Փաշինյանից․ Արևմուտքի արձագանքները մտահոգիչ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, իսկ արևմտյան երկրներն ու կազմակերպությունները կայծակնային արագությամբ շնորհավորանքներ են հղում Նիկոլ Փաշինյանին։ Խնդրահարույց ընտրությունների հենց հաջորդ օրը Փաշինյանին շտապել էին շնորհավորել ԱՄՆ Պետքարտուղարությունը, Եվրամիությունը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, առանձին պետությունների ղեկավարներ։ Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն էլ դրական էր գնահատել ընտրությունների ընթացքը, աչք փակել ընտրակեղծիքների վրա և թեթևակի քննադատել էր ատելության խոսքը ընտրարշավի ընթացքում։ Այս ամենը վկայում է, որ Արևմուտքը շտապում է ինչ-որ տեղ։

Նիկոլ Փաշինյանին տրված քարտ-բլանշն ու աջակցությունը, իհարկե, բոլորովին էլ անշահախնդիր չեն։ Արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո մեր երկրի ազդեցությունն ու հեղինակությունը լրջորեն խաթարվել է, իսկ տարածաշրջանում սեփական քաղաքական և տնտեսական շահերը հետապնդող, ադրբեջանական նավթադոլարներով սնվող և ՌԴ-ին Կովկասից հանել փորձող արևմտյան կառույցների համար հրաշալի հնարավորություն է ընձեռնվել նոր զիջումներ կորզել Հայաստանի Հանրապետությունից։ Դեռ ընտրություններից առաջ թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական լուրջ գործիչները զգուշացնում էին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումը նոր սպառնալիք է դառնալու Հայաստանի համար։ Ի վերջո, ամեն բան ձախողած Փաշինյանին հաջողվեց պահպանել իշխանությունը նաև Արևմուտքի գործուն օգնությամբ։ Ի՞նչ գին է վճարելու դրա համար հայ ժողովուրդը, կպարզվի ապագայում։

Լևոն Մարգարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular