Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում…. ». Արտակ Աղբալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍՆ Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ…

Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում…ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա
ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել…

Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը… որովհետև այդ ծրագրերը կանխում էին ահագնացող արտագաղթը, հայ երիտասարդին կապում էին իր ծննդավայրի հետ, հույս էին տալիս նրան, որ հնարավոր է իր գյուղում ու քաղաքում աշխատանք
ունենալ, երջանիկ լինել ու բարեկեցիկ ապրել:

Չէի ներկայացրել, որովհետև կարող էի կանխել ու այս ընթացքում ուժերիս ներածի չափով կանխեցի մյուս ոլորտների հետ համեմատած մասնագիտական
կրթության և ուսուցման ոլորտին ուղղված հարվածները: Ու հիմա երեք տարվա հեռավորությունից նայելով՝ հասկանում եմ, որ ճիշտ եմ արել, դիմացել եմ ու արել եմ առավելագույնը:

Հեռանում եմ այսօր ու այս համատեքստում ուզում եմ երախտագիտությունս հայտնել միջազգային և հասարակական այն կառույցներին, որոնց հետ աշխատել եմ, իմ ղեկավարած վարչության
աշխատակիցներին, որոնք նվիրումով են վերաբերվել ոլորտի զարգացման բոլոր գործընթացներին, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իմ խնդրանքով բազմիցս անդրադարձ են կատարել ոլորտի
ձեռքբերումներին ու հիմնախնդիրներին:

Շնորհակալ եմ ոլորտի բոլոր մասնագետներին՝ տնօրեններ, դասախոսներ, վարպետներ, ովքեր, չնայած բարձր ղեկավարության անհիմն ու ամբարտավան
թիրախավորմանը, հավատացել են իրենց առաքելությանն ու գործի կարևորությանը՝ ապահովելով զարգացում: Ես այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացնում, որովհետև հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու ի տարբերություն շատերի՝ կառչած չեմ այդ
պաշտոնից:

Հեռանում եմ տղամարդավարի հայտարարելով, այլ ոչ թե ձեր պատկերացրած սաբոտաժ անելով ու պետությանս դեմ աշխատելով: Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ ՀԱՅՐԵՆԻՔ… այլ պատմական և ժամանակակից կրթամշակութային կենտրոն, իր Եզնիկ Մոզյան արհեստագործական բացառիկ ուսումնարանով, Տեխնոլոգիական համալսարանով, Կերպարվեստի և երկրաբանական թանգարանով և վերջապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիով, որոնք գուցե ծառայողական թանկարժեք մեքենայի մգեցված պատուհանից դժգույն են երևացել:

Հեռանում եմ, որովհետև, դուք ուրացել եք ոչ միայն Արցախը, այլև յուրաքանչյուր հայի հոգու խորքում ապրող Արարատի վերադարձի երազանքը: Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու: Հեռանում եմ, որովհետև չեմ կարող հպարտանալ իմ երկրի պարտությամբ, որին հասցրիք դուք՝ ձեր առաջին հայացքից անգրագետ, բայց իրականում ծրագրված գործելակերպով: Չեմ կարող հպարտանալ այն պողպատե գործիքով, որով սպառնում եք բացառապես հայերին, իսկ թշնամուն պատասխանում
ընդամենը քառատողով:

Հեռանում եմ, որովհետև ամեն օր տեսնում եմ հրապարակային ձեր խոսքի ու կատարած գործի արմատական տարբերությունները: Ինձ համար Հայաստանն է կարևոր իր ձյունապատ ամեն լեռով, իսկ ձեզ համար հանրապետության հրապարակի շենքերից ընդամենը մեկը: Ինձ համար կարևոր է ազգայինն ու հայը, ձեզ համար անազգ և անդեմ քաղաքացին ու շուկայական
պայմանգիրը:

Հեռանում եմ, որովհետև զարմացած եմ, թե երբ հասցրիք այսչափ թրքասեր դառնալ: Ես հեռանում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ կողքին կանգնելու և պայքարելու համար, իմ գաղափարակից այն
ընկերների հետ լինելու, ովքեր միշտ վառել և վառելու են թշնամու դրոշը: Վստահ եմ մենք՝ հայերս իրականում ենք հաղթելու ու դա տեսնելու եք դուք ու ձեր ոխերիմ
եղբայրները:

Հեռանում եմ կրկին վերադառնալու վճռականությամբ:

Հ.Գ. Տխրահռչակ պարգևավճարներից որին միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել կարող եք հատկացնել նաև իրական արժանավորներին՝ իմ ղեկավարած վարչության
աշխատակիցներին, ես արդեն հեռացել եմ:

ՀՀ Կրթության և գիտության( և ոչ ԿԳՄՍ, որը այդպես էլ իմ համար անտրաբանական մնաց) Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ. Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ. 47 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ

Արտակ Աղբալյան

#ամենինչլավէլինելու

Վարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ
Ամենադիտված