ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 պարզ ու արդյունավետ միջոց ամռանը տապից «փրկվելու» համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամռանը շոգ եղանակը կարող է դառնալ ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ, ինչը բացասաբար կանդրադառնա նաև մարդու աշխատունակության վրա: Ընդ որում՝ ամռան տապը բացասաբար է անդրադառնում նաև բացարձակապես առողջ մարդկանց վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ պայքարել տհաճ շոգի դեմ՝ կիրառելով ամենատարբեր մեթոդները:

Շոգ եղանակին մարդիկ սովորաբար քաղցր զովացուցիչ ըմպելիքներ կամ պաղպաղակ են օգտագործում, մինչդեռ գոյություն ունեն այս խնդրի դեմ պայքարի շատ ավելի պարզ, արդյունավետ ու անվնաս միջոցներ, որոնց մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ միջոցները տապից «փրկվելու» համար:

Սառը ձմերուկ

Ձմերուկը հարուստ է մեծ քանակությամբ կալիումով ու ցիտրուլինով, որոնք շատ կարևոր դեր են խաղում օրգանիզմի ջերմակարգավորման հարցում: Կալիումը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, իսկ շոգ եղանակին ակտիվորեն դուրս է բերվում օրգանիզմից քրտինքի հետ: Ցիտրուլինն իր հերթին բարելավում է արյան շրջանառությունը, ինչն էլ օգնում է արագ հովացնել մարմինը: Մի կտոր սառը ձմերուկը ոչ միայն կօգնի զովանալ, այլև կազատի ծարավի զգացումից ու կհագեցնի քաղցը:

Կալիում պարունակող մրգեր

Ինչպես արդեն նշվել է կալիումը հիանալի ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա և մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին, ուստի դրանով հարուստ մթերքի գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել շոգի դեմ պայաքարում: Այս տարրով հարուստ են նուռը, բանանը, ելակն ու նարինջը, ուստի դրանք հարկավոր է անպայման մշտական սննդակարգի մասը դարձնել:

Մաքուր ջուր

Սա ամենապարզ ու արդյունավետ խորհուրդներից մեկն է, որին մարդիկ, սակայն, հազվադեպ են հետևում: Օրական հարյուրավոր մարդու մոտ ջերմային հարված է ախտորոշվում միայն բավարար քանակությամբ ջուր չխմելու պատճառով, ուստի օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությանը հարկավոր է շատ լուրջ ուշադրություն դարձնել: Շոգ եղանակին մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքի տակ միշտ սառը ջրով լի շիշ պահել ու մի ժամում մի քանի կում ջուր խմել անգամ ծարավի զգացման բացակայության դեպքում, քանի որ օրգանիզմի ջրազրկումը կարող է բավական վտանգավոր լինել:

Ճիշտ հագուստ

Արհեստական սինթետիկ կտորներից կարված հագուստը կարող է չպաշտպանել արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ուստի ամռանը բնական կտորներից կարված ճիշտ հագուստ կրելն անչափ կարևոր է: Օրինակ՝ հասարակ բամբակյա կտորը կարող է պաշտպանել մաշկն արևի վնասակար ճառագայթների մոտ 40 տոկոսից, ուստի նման հագուստը կարող է հիանալի ընտրություն լինել ամռան շոգի դեմ պայքարում: Ինչ վերաբերվում է գուլպաներին, ապա դրանք պետք է պատրաստված լինեն միկրոֆիբրից, քանի որ այս կտորը կլանում է խոնավությունը՝ պաշտպանելով սնկերից ու կոշտուկների առաջացումից:

Մարզումներ ըստ ժամանակացույցի

Ամռան շոգին հարկավոր է շատ լուրջ մոտեցում ցուցաբերել մարզումների ժամանակացույցին: Մարզիկներին մասնագետները խորհուրդ են տալիս մարզումներն իրականացնել միայն վաղ առավոտյան կամ երեկոյան՝ խուսափելով օրվա առավել շոգ ժամերից: Սա թույլ կտա խուսափել օրգանիզմի ջրազրկումից ու գերտաքացումից, ինչն էլ կկանխի նաև ինքնազգացողության վատթարացումը:

Արևապաշտպան քսուք

Արևապաշտպան քսուքների գործածությունը մարդկանց մոտ սովորաբար մտազուգորդվում է միայն արևայրուքի ու լողափի հետ, մինչդեռ այս քսուքները շատ կարևոր են նաև շոգ եղանակի դեմ պայքարում: Մաշկի բաց հատվածների պաշտպանությունն արևից անչափ կարևոր է նույնիսկ քաղաքային պայմաններում, քանի որ այն պաշտպանում է մաշկն արևային այրվածքներից ու մաշկի քաղցկեղի զարգացումից: Սա է պատճառը, որ արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելու դեպքում հարկավոր է անպայման արևապաշտպան քսուք քսել:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular