Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 պարզ ու արդյունավետ միջոց ամռանը տապից «փրկվելու» համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամռանը շոգ եղանակը կարող է դառնալ ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ, ինչը բացասաբար կանդրադառնա նաև մարդու աշխատունակության վրա: Ընդ որում՝ ամռան տապը բացասաբար է անդրադառնում նաև բացարձակապես առողջ մարդկանց վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ պայքարել տհաճ շոգի դեմ՝ կիրառելով ամենատարբեր մեթոդները:

Շոգ եղանակին մարդիկ սովորաբար քաղցր զովացուցիչ ըմպելիքներ կամ պաղպաղակ են օգտագործում, մինչդեռ գոյություն ունեն այս խնդրի դեմ պայքարի շատ ավելի պարզ, արդյունավետ ու անվնաս միջոցներ, որոնց մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ միջոցները տապից «փրկվելու» համար:

Սառը ձմերուկ

Ձմերուկը հարուստ է մեծ քանակությամբ կալիումով ու ցիտրուլինով, որոնք շատ կարևոր դեր են խաղում օրգանիզմի ջերմակարգավորման հարցում: Կալիումը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, իսկ շոգ եղանակին ակտիվորեն դուրս է բերվում օրգանիզմից քրտինքի հետ: Ցիտրուլինն իր հերթին բարելավում է արյան շրջանառությունը, ինչն էլ օգնում է արագ հովացնել մարմինը: Մի կտոր սառը ձմերուկը ոչ միայն կօգնի զովանալ, այլև կազատի ծարավի զգացումից ու կհագեցնի քաղցը:

Կալիում պարունակող մրգեր

Ինչպես արդեն նշվել է կալիումը հիանալի ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա և մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին, ուստի դրանով հարուստ մթերքի գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել շոգի դեմ պայաքարում: Այս տարրով հարուստ են նուռը, բանանը, ելակն ու նարինջը, ուստի դրանք հարկավոր է անպայման մշտական սննդակարգի մասը դարձնել:

Մաքուր ջուր

Սա ամենապարզ ու արդյունավետ խորհուրդներից մեկն է, որին մարդիկ, սակայն, հազվադեպ են հետևում: Օրական հարյուրավոր մարդու մոտ ջերմային հարված է ախտորոշվում միայն բավարար քանակությամբ ջուր չխմելու պատճառով, ուստի օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությանը հարկավոր է շատ լուրջ ուշադրություն դարձնել: Շոգ եղանակին մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքի տակ միշտ սառը ջրով լի շիշ պահել ու մի ժամում մի քանի կում ջուր խմել անգամ ծարավի զգացման բացակայության դեպքում, քանի որ օրգանիզմի ջրազրկումը կարող է բավական վտանգավոր լինել:

Ճիշտ հագուստ

Արհեստական սինթետիկ կտորներից կարված հագուստը կարող է չպաշտպանել արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ուստի ամռանը բնական կտորներից կարված ճիշտ հագուստ կրելն անչափ կարևոր է: Օրինակ՝ հասարակ բամբակյա կտորը կարող է պաշտպանել մաշկն արևի վնասակար ճառագայթների մոտ 40 տոկոսից, ուստի նման հագուստը կարող է հիանալի ընտրություն լինել ամռան շոգի դեմ պայքարում: Ինչ վերաբերվում է գուլպաներին, ապա դրանք պետք է պատրաստված լինեն միկրոֆիբրից, քանի որ այս կտորը կլանում է խոնավությունը՝ պաշտպանելով սնկերից ու կոշտուկների առաջացումից:

Մարզումներ ըստ ժամանակացույցի

Ամռան շոգին հարկավոր է շատ լուրջ մոտեցում ցուցաբերել մարզումների ժամանակացույցին: Մարզիկներին մասնագետները խորհուրդ են տալիս մարզումներն իրականացնել միայն վաղ առավոտյան կամ երեկոյան՝ խուսափելով օրվա առավել շոգ ժամերից: Սա թույլ կտա խուսափել օրգանիզմի ջրազրկումից ու գերտաքացումից, ինչն էլ կկանխի նաև ինքնազգացողության վատթարացումը:

Արևապաշտպան քսուք

Արևապաշտպան քսուքների գործածությունը մարդկանց մոտ սովորաբար մտազուգորդվում է միայն արևայրուքի ու լողափի հետ, մինչդեռ այս քսուքները շատ կարևոր են նաև շոգ եղանակի դեմ պայքարում: Մաշկի բաց հատվածների պաշտպանությունն արևից անչափ կարևոր է նույնիսկ քաղաքային պայմաններում, քանի որ այն պաշտպանում է մաշկն արևային այրվածքներից ու մաշկի քաղցկեղի զարգացումից: Սա է պատճառը, որ արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելու դեպքում հարկավոր է անպայման արևապաշտպան քսուք քսել:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանըԾանոթ ու միարժամանակ անհայտ … գարեջուր Space BarleyՄենք կոնվենցիոնալ պատերազմում չենք կարող թուրքին հաղթել, բայց պատերազմի այլ ֆորմատներ կան. Արծրուն ՀովհաննիսյանԼիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի ՀայաստանՀՀ ԱԳՆ դիվանագետներ, դուք ինքներդ ձեզ բան չունե՞ք ասելու․ Թևան ՊողոսյանՄի տհաճ, բայց պարզ ճշմարտություն էլ ասեմ. ադրբեջանագետԳեղարքունիքում վիրավորված զինծառայողները հաստատել են՝ իրենք կանխում են ադրբեջանական ԶՈՒ-երի կրակոցները ՀՀ գյուղերի ուղղությամբ և կատարում են բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ. ՄԻՊԱրդյո՞ք Մոսկվան դատավոր կլինի Հարավային Կովկասում առաջացած նոր իրավիճակումԻնչպե՞ս հաղթահարել պատվաստման հանդեպ վախըՄԱԿ-ը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության մասինՍպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակի մասինՋուր հավաքեքՆիստ է տեղի ունեցել. Այն վարել է Սերժ ՍարգսյանըՀայաստանում թափ է հավաքում պատվաստումային զբոսաշրջությունըՍա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ. Sputnik ԱրմենիաԱրարատ Միրզոյանի վերջին որոշումները. մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքիցՀուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում. ՀՀ ՊՆԿառավարությունը նախ պետք է նպաստավոր միջավայր ստեղծի ներդրողների համար, սակայն անում է պահանջվողի ճիշտ հակառակըԱդրբեջանի վերաբերմունքը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը«Այս պահին կրակոցների ձայներ մենք չենք լսում, բայց ակտիվություն նկատվում է, շարժ նկատվում է դեպի սահման». Թագուհի Թովմասյան Ինչ են պատմում վիրավոր զինծառայողներըՀամաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են Ադրբեջանի ԶՈՒ-ն, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ. ՄԻՊՊուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանինԱյս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքիցԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին Թշնամու սանձարձակ վարքագիծը և ՀՀ իշխանությունների անգործությունը ապացուցում են՝ ընտրությունները չեն կարողացել լուծել ՀՀ-ի առաջնային անվտանգային խնդիրները. «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԹուրքիայի անտառներում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին ու հյուրանոցներին (տեսանյութ)Ովքե՞ր և ինչո՞ւ պետք է պատվաստվեն գրիպի դեմ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Եղանակը՝ առաջիկա օրերին Ադրբեջանը Ռուսաստանի բարձր հովանու ներքո ինչ ուզի կարող է անել Հայաստանի դեմ. Անդրեաս ՂուկասյանՄոսկվայում տեղի կունենան բանակցություններ, որոնց արդյունքում կհանձնվեն հայտնի անկլավները և կստորագրվի խաղաղության պայմանագիրը. Աննա ՆորիկյանՊայթեցման աշխատանքներ կիրականացնեն Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ փակ բանակցությունները. քննարկվում են Պուտին-Բայդեն հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները «Դագդիգագան» մարտեր ՀՀ սահմանին․ նոր պատերազմի նախաշեմինԱնհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան, վիճակը ծայրահեղ ծանր է Ռուս խաղաղապահներն ամեն օր ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա են ոչնչացնում Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է, Գեղարքունիքի հատվածում 13։00-ի դրությամբ իրադրությունը կայուն է․ ՀՀ ՊՆ Բաքվում հրապարակվել է 2 հայ գերիների գործով դատավճիռը «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկը․ ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողովԹուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մտադրության մասին Փրկարարները զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում Գազ չի լինի հետևյալ հասցեներումԻրանի անկայունությունը վատ հետևանքներ կունենա Հայաստանի համար Բաքվում դատախազը 2 հայ գերիներից յուրաքանչյուրի համար 16 տարվա ազատազրկում է պահանջել Աֆղանստանի բանակը վերջին 1 օրում ոչնչացրել է «Թալիբան» շարժման 189 զինյալների Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ Պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք ՀԱՊԿ երկրների սահմանների անվտանգության ապահովման համար. Շոյգուն հայտնել է Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունների մասին
Ամենադիտված