ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո կանխատեսել են իրադարձությունների ուժային զարգացումներ և անկարգություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

360tv.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանի մրցակից Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ճանաչել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հայաստանի կառավարության ղեկավարի հակառակորդները պահանջելու են վերահաշվարկներ իրականացնել հանրահավաքների ու անկարգությունների սպառնալիքի ներքո: Այդ մասին «360tv.ru»-ին ասել է  քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

 «Նա (Ռոբերտ Քոչարյան) արդեն հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները, պահանջելու են ձայների վերահաշվարկ և սպառնացել են հանրահավաքներով ու անկարգություններով: Դե ինչ, տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կլինի: Ընդհանուր առմամբ, Հայաստանը հակված է դեպի տարածաշրջանային խառնվածքով ուկրաինական ոճի փառատոնային ժողովրդավարության: Եվ մեկ անգամ չէ, որ եղել է այնպես, որ ժողովրդավարական հարցերն ու իշխանության խնդիրները ոչ այնքան լուծվել են ընտրություններով, որքան ինչ-որ կերպ բռնի ուժով», - նկարագրել է իրավիճակը քաղաքագետը:

Ըստ Մարտինովի՝ Փաշինյանը ժամանակին գործել է նմանատիպ մեթոդներով, երբ եղել է ընտրություններում պարտված Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբում: Զրուցակիցը հիշեցրել է, որ ըստ Հայաստանի օրենսդրության, Փաշինյանը, որի կուսակցությունը այդքան ձայն է ստացել, ինքը կկազմի կառավարություն:

«Բացարձակ կասկած չունեմ, որ այս պատմությունը չի ավարտվի ոչ այսօր, ոչ էլ վաղը: Այն փաստը, որ Փաշինյանի հակառակորդները համաձայն չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, կարող է ինչ որ բան նշանակել, նույնիսկ քաղաքացիական պատերազմ: Հիշեցնեմ, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ-Քոչարյանը բանտարկված էր ոչ վաղ անցյալում՝ 2008 թվականի իրադարձությունների համար, բացի այդ նա ինքն էր ժամանակին բանտարկել Փաշինյանին նույն բանի համար», - բացատրել է Մարտինովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular