ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահները Մարտունին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթյունավտանգ առարկաների և չպայթած ռազմամթերքի հայտնաբերման համար ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները ԼՂ Մարտունու շրջանի Սոս գյուղի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Ստորաբաժանման զիծառայողները տեղանքի ամբողջական մաքրում են իրականացնում։

«Այսօր գտնվում ենք Սոս գյուղում, նպատակն է տեղանքն ամբողջությամբ պայթյունավտանգ առարկաներից մաքրելը։ Որոնումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք պաշտպանական նռնակներ, հարձակողական նռնակներ, նաև 30 մմ տրամաչափի փամփուշտներ», – հայտնել է մարդասիրական ականազերցման խմբի սպա Իլյա Ստոլիչնին։

Տարածքի մաքրումն իրականացվել է ժամանակակից կոնտակտային և ոչ կոնտակտային ականորսիչների, ինչպես նաև շների օգնությամբ։

«Աշխատանքների իրականացման ընթացքում ռուս սակրավորները հայտնաբերել և դուրս են հանել պայթյունավտանգ առարկաներ և պայթած զինամթերքի բեկորներ, որոնք տարվել են հատուկ կահավորված «Բալիջա» զորավարժարանը` հետագա ոչնչացման համար», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր մարդասիրական ականազերծման  ստորաբաժանումների զինծառայողներն ընդհանուր առմամբ չպայթած ռազմամթերքից մաքրել են 2139 հա տարածք, ավելի քան 650 կմ ճանապարհահատված, 1880 շենք, այդ թվում 30 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել եմ 25640 պայթյունավտանգ առարկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular